Կարծիք

14.11.2014 08:06


Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյան

Ադրբեջանի հետ կոնֆլիկտը հիմա կառավարման մոդելի մրցակցություն է:

Փաստացի, երկու կողմն էլ հասել է զինված մի մակարդակի, որ ռազմական ճանապարհով ոչ մի կողմ չի կարող լուծել խնդիրը: Որոշ առումով դա նաև նման է ԽՍՀՄ-ԱՄՆ հակամարտությանը, որտեղ հաղթող դուրս եկավ կառավարման առավել արդյունավետ մոդել ունեցող կողմը:

Մեր դեպքում երկարաժամկետ որ կողմը կարողացավ առավել արդյունավետ կառավարման մոդել ստեղծել, այդ կողմն էլ կարողանալու է հաղթել:

Միջազգային հանրությունը, ընդհարումները, ռազմական դաշնակիցները և մնացած այլ գործոնները երկրորդական ազդեցություն ունեն: Հաղթանակի կարելի է հասնել ռեսուրսների արդյունավետ կառավարումով ու թշնամու կառավարման համակարգը հենց ներսից քանդելով։ Այլ տարբերակներով հաղթանակը շատ թանկ է, ու նման ռեսուրս մենք չունենք:

https://www.facebook.com/armenvgrigoryan/posts/10202053645861671

Այս խորագրի վերջին նյութերը