Հորդանանի թագավորը կոչ է արել ԱՄՆ–ին պայմաններ ստեղծել Մերձավոր Արևելքում բանակցությունների համար
Հորդանանի թագավոր Աբդալլահ II–ն այսօր Ամմանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին և նրա հետ բանակցություններ անցկացրել՝ նվիրված «խաղաղ գործընթացի իրավիճակին և ահաբեկչությանը հակազդելու միջազգային կոալիցիայի ջանքերին»։ Ինչպես փոխանցել է «Պետրա» տեղեկատվական գործակալությունը, Հորդանանի թագավորը կոչ է արել Միացյալ Նահանգներին «համապատասխան պայմաններ ստեղծել Իսրայելի և պաղեստինցիների միջև բանակցությունների վերսկսման համար պաղեստինյան հարցի համընդգրկուն և արդարացի կարգավորմանը հասնելու նպատակով»։
Հորդանանի թագավորը կոչ է արել ԱՄՆ–ին պայմաններ ստեղծել Մերձավոր Արևելքում բանակցությունների համար
Հորդանանի թագավոր Աբդալլահ II–ն այսօր Ամմանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին և նրա հետ բանակցություններ անցկացրել՝ նվիրված «խաղաղ գործընթացի իրավիճակին և ահաբեկչությանը հակազդելու միջազգային կոալիցիայի ջանքերին»։
Ինչպես փոխանցել է «Պետրա» տեղեկատվական գործակալությունը, Հորդանանի թագավորը կոչ է արել Միացյալ Նահանգներին «համապատասխան պայմաններ ստեղծել Իսրայելի և պաղեստինցիների միջև բանակցությունների վերսկսման համար պաղեստինյան հարցի համընդգրկուն և արդարացի կարգավորմանը հասնելու նպատակով»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։