Սերժ Սարգսյանի քեֆերն ու մեր երկրի անվտանգությունը
Զինադադարից քսան տարի անց թշնամու կողմից Ղարաբաղի ԶՈւ-ին պատկանող ուղղաթիռը կործանելն աննախատեպ էր ու արժանի ոչ միայն ուժային պատասխանի, այլև հիմնավոր խոսքի ու բազմակողմանի վերլուծության:
Կատարվածից չարախնդացող ցանկացած ընդդիմադիր գործիչ, մեղմ ասած, անբարոյական է, բայց, միևնույն ժամանակ, տասնապատիկ անբարոյական են իշխանության այն ներկայացուցիչները, որոնք, առիթն օգտագործելով, շտապեցին կոչեր հնչեցնել, թե հարկավոր է դադարեցնել իշխանափոխության համար պայքարն ու համախմբվել գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ, այն նույն Սերժ Սարգսյանի, որի մեղքով էլ հայտնվել ենք այս վիճակում:
Այո՛, երրորդ հանրապետության ընթացքում մինչ օրս Հայաստանն այսքան թույլ ղեկավար չի ունեցել, որը զուգահեռաբար երկիրն է թուլացրել, բոլոր իշխանավորներին ձայնազուրկ սարքել, որպեսզի կարողանա իր համեստ ունակություններով բոլորին կառավարել: Հայաստանն աննախադեպ թուլացել է։ Այն օրն ենք ընկել, որ Իլհամ Ալիևն էլ է իրեն իրավունք վերապահում հոխորտալ մեզ վրա. կուզենա՝ մեր երկրին հարվածներ կհասցնի, չի ուզենա՝ միառժամանակ չի հասցնի: Եթե անգամ նա դա անում է սեփական երկրում ներքաղաքական հարցերը լուծելու համար, ապա վստահ է, որ պատասխան չի ստանա, կամ էլ այնքան ցավոտ չի լինի, որքան իր հասցրածը, այլապես իրեն ավելի շուտ պաշտոնանկ կանեին: Եթե Ալիևը սեփական ժողովրդից ավելի է վախենում, քան պատերազմում իրեն հաղթած երկրից ու նրա գործող ղեկավարից, կնշանակի՝ մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի շահերին համահունչ՝ դատարկում են մեր երկիրը, օտարի հոգեբանությամբ թալանում եղած-չեղածը:
Եկեղեցին Սերժ Սարգսյանի վարչակազմի թեթև ձեռքով դարձավ իշխանության անբաժանելի մաս՝ իր բիզնեսներով ու քաղաքական պրոցեսներին խառնվելու մեծ ցանկությամբ: Իսկական գիտնականներին նվաստացրեցին ու մի կողմ քշեցին, նրանց փոխարեն տգետներին գիտական կոչումներ շնորհեցին:
ԵԿՄ-ն տարանջատեցին կռվող տղերքից ու այնտեղ հավաքեցին միայն պնակալեզներին (անկախ նրանից՝ պատերազմին մասնակցե՞լ են, թե՞ ոչ): Ավելին՝ օրենքով ԵԿՄ-ին լիազորություններ տվեցին՝ ներկայացնելու բոլոր ազատամարտիկների շահերը, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն անցնել Սերժ Ազատիչի թրի տակով անցած Մանվելի խանչալի տակով, ուրեմն նրանց ոչ մի հարցն էլ պետությունը չի լուծի: Ավելի ճիշտ, կլուծի իշխանությունից դժգոհ կռվող տղերքին մտացածին պատճառներով բանտերում տեղավորելու հարցերը: Էլ չեմ ուզում խոսել այն մասին, որ ավելի հեշտ է հաշվել այն հայտնի մարդկանց թիվը, ովքեր Սերժ Սարգսյանից մեդալներ ու կոչումներ չեն ստացել, քան ստացողներին թվարկել:
Եթե երկրում առկա են համընդհանուր արժեզրկում և «փչացում», բնական է, որ նախագահի պաշտոնը չէր կարող արժեվորված մնալ: Ո՞ւմ մտքով կանցներ, որ Անտոն Պավլովիչ Չեխովի «Հարսանիք գեներալի հետ» ստեղծագործությունից 130 տարի հետո ոչ միայն անհրաժեշտ եզրակացություն չէինք անի, այլև մեր երկրում կունենայինք «հարսանեկան նախագահի» պաշտոն:
Արդեն էլիտար ռեստորաններում հումորի են վերածել. երբ ներկայացնում են մատուցվող ծառայությունները, նշում են, որ պատվիրատուի ցանկությամբ՝ կարող են ապահովել պարային խմբերի մասնակցությամբ շոու, վերջում՝ հրավառություն, իսկ սկզբում՝ Սերժ Սարգսյանի ներկայությունը:
Եվ գտնվում են միաբջիջներ, որ սա ներկայացնում են, թե տեսեք՝ նախագահն ինչքան համեստ ու մարդամոտ է, որ բոլորի հարսանիքներին մասնակցում է: Մոռանալով, որ սույն «համեստն» ու «մարդամոտն» ավելի շատ թիկնապահներով է շրջում, քան աշխարհի ամենավտանգավոր ու անհանգիստ երկրների բռնակալները:
Երևի «համեստը» քաջատեղյակ է, թե ժողովուրդն ինչ աստիճանի է ատում իրեն: Ու պետք չի դա վերագրել նրան, թե, իբր, թշնամուց են զգուշանում: Նման ղեկավարը թշնամու համար պարզապես նվեր է, ու եթե Սարգսյանն իր բոլոր թիկնապահներին ազատ արձակի, ապա Ալիևը լեղապատառ իր սեփական թիկնապահներին կուղարկի Ազատիչին պաշտպանելու համար, որ նրա կյանքին վտանգ չսպառնա, ու աթոռին բազմած՝ հանգիստ ննջի այնքան ժամանակ, մինչև «անբաշար» Իլհամը մեր իսկ ձեռքերով լուծի Ղարաբաղի հարցն էլ, Հայաստանինն էլ:
Եզրակացություն՝ որքան ուշանում է իշխանափոխությունը, այնքան ավելի շատ ենք վտանգում մեր երկրի անվտանգությունը: Սա աքսիոմա է, ուստի ոչ թե փորձում ենք դա ապացուցել, այլ պարբերաբար շեշտում ենք, որ աքսիոմա է, կնշանակի՝ ապացուցման կարիք չունի:
Սերժ Սարգսյանի քեֆերն ու մեր երկրի անվտանգությունը
Զինադադարից քսան տարի անց թշնամու կողմից Ղարաբաղի ԶՈւ-ին պատկանող ուղղաթիռը կործանելն աննախատեպ էր ու արժանի ոչ միայն ուժային պատասխանի, այլև հիմնավոր խոսքի ու բազմակողմանի վերլուծության:
Կատարվածից չարախնդացող ցանկացած ընդդիմադիր գործիչ, մեղմ ասած, անբարոյական է, բայց, միևնույն ժամանակ, տասնապատիկ անբարոյական են իշխանության այն ներկայացուցիչները, որոնք, առիթն օգտագործելով, շտապեցին կոչեր հնչեցնել, թե հարկավոր է դադարեցնել իշխանափոխության համար պայքարն ու համախմբվել գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ, այն նույն Սերժ Սարգսյանի, որի մեղքով էլ հայտնվել ենք այս վիճակում:
Այո՛, երրորդ հանրապետության ընթացքում մինչ օրս Հայաստանն այսքան թույլ ղեկավար չի ունեցել, որը զուգահեռաբար երկիրն է թուլացրել, բոլոր իշխանավորներին ձայնազուրկ սարքել, որպեսզի կարողանա իր համեստ ունակություններով բոլորին կառավարել: Հայաստանն աննախադեպ թուլացել է։
Այն օրն ենք ընկել, որ Իլհամ Ալիևն էլ է իրեն իրավունք վերապահում հոխորտալ մեզ վրա. կուզենա՝ մեր երկրին հարվածներ կհասցնի, չի ուզենա՝ միառժամանակ չի հասցնի: Եթե անգամ նա դա անում է սեփական երկրում ներքաղաքական հարցերը լուծելու համար, ապա վստահ է, որ պատասխան չի ստանա, կամ էլ այնքան ցավոտ չի լինի, որքան իր հասցրածը, այլապես իրեն ավելի շուտ պաշտոնանկ կանեին:
Եթե Ալիևը սեփական ժողովրդից ավելի է վախենում, քան պատերազմում իրեն հաղթած երկրից ու նրա գործող ղեկավարից, կնշանակի՝ մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի շահերին համահունչ՝ դատարկում են մեր երկիրը, օտարի հոգեբանությամբ թալանում եղած-չեղածը:
Եկեղեցին Սերժ Սարգսյանի վարչակազմի թեթև ձեռքով դարձավ իշխանության անբաժանելի մաս՝ իր բիզնեսներով ու քաղաքական պրոցեսներին խառնվելու մեծ ցանկությամբ: Իսկական գիտնականներին նվաստացրեցին ու մի կողմ քշեցին, նրանց փոխարեն տգետներին գիտական կոչումներ շնորհեցին:
ԵԿՄ-ն տարանջատեցին կռվող տղերքից ու այնտեղ հավաքեցին միայն պնակալեզներին (անկախ նրանից՝ պատերազմին մասնակցե՞լ են, թե՞ ոչ): Ավելին՝ օրենքով ԵԿՄ-ին լիազորություններ տվեցին՝ ներկայացնելու բոլոր ազատամարտիկների շահերը, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն անցնել Սերժ Ազատիչի թրի տակով անցած Մանվելի խանչալի տակով, ուրեմն նրանց ոչ մի հարցն էլ պետությունը չի լուծի: Ավելի ճիշտ, կլուծի իշխանությունից դժգոհ կռվող տղերքին մտացածին պատճառներով բանտերում տեղավորելու հարցերը:
Էլ չեմ ուզում խոսել այն մասին, որ ավելի հեշտ է հաշվել այն հայտնի մարդկանց թիվը, ովքեր Սերժ Սարգսյանից մեդալներ ու կոչումներ չեն ստացել, քան ստացողներին թվարկել:
Եթե երկրում առկա են համընդհանուր արժեզրկում և «փչացում», բնական է, որ նախագահի պաշտոնը չէր կարող արժեվորված մնալ: Ո՞ւմ մտքով կանցներ, որ Անտոն Պավլովիչ Չեխովի «Հարսանիք գեներալի հետ» ստեղծագործությունից 130 տարի հետո ոչ միայն անհրաժեշտ եզրակացություն չէինք անի, այլև մեր երկրում կունենայինք «հարսանեկան նախագահի» պաշտոն:
Արդեն էլիտար ռեստորաններում հումորի են վերածել. երբ ներկայացնում են մատուցվող ծառայությունները, նշում են, որ պատվիրատուի ցանկությամբ՝ կարող են ապահովել պարային խմբերի մասնակցությամբ շոու, վերջում՝ հրավառություն, իսկ սկզբում՝ Սերժ Սարգսյանի ներկայությունը:
Եվ գտնվում են միաբջիջներ, որ սա ներկայացնում են, թե տեսեք՝ նախագահն ինչքան համեստ ու մարդամոտ է, որ բոլորի հարսանիքներին մասնակցում է: Մոռանալով, որ սույն «համեստն» ու «մարդամոտն» ավելի շատ թիկնապահներով է շրջում, քան աշխարհի ամենավտանգավոր ու անհանգիստ երկրների բռնակալները:
Երևի «համեստը» քաջատեղյակ է, թե ժողովուրդն ինչ աստիճանի է ատում իրեն: Ու պետք չի դա վերագրել նրան, թե, իբր, թշնամուց են զգուշանում: Նման ղեկավարը թշնամու համար պարզապես նվեր է, ու եթե Սարգսյանն իր բոլոր թիկնապահներին ազատ արձակի, ապա Ալիևը լեղապատառ իր սեփական թիկնապահներին կուղարկի Ազատիչին պաշտպանելու համար, որ նրա կյանքին վտանգ չսպառնա, ու աթոռին բազմած՝ հանգիստ ննջի այնքան ժամանակ, մինչև «անբաշար» Իլհամը մեր իսկ ձեռքերով լուծի Ղարաբաղի հարցն էլ, Հայաստանինն էլ:
Եզրակացություն՝ որքան ուշանում է իշխանափոխությունը, այնքան ավելի շատ ենք վտանգում մեր երկրի անվտանգությունը: Սա աքսիոմա է, ուստի ոչ թե փորձում ենք դա ապացուցել, այլ պարբերաբար շեշտում ենք, որ աքսիոմա է, կնշանակի՝ ապացուցման կարիք չունի:
Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1498972920374490&id=100007853887323&pnref=story