Նոյեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «ՆԱՏՕ-ի փոխգործունակության հարթակ» խորագրով նոր նախաձեռնության շուրջ: «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակներում անցկացված այս միջոցառումը համատեղ կազմակերպել էին ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները:
Կլոր սեղանի ընթացքում քննարկումներ ծավալվեցին միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված բազմազգ ջանքերում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության և պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ «Փոխգործունակության հարթակի» ընձեռած հնարավորությունների շուրջ:
Ելույթներով հանդես եկան Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները:
«ՆԱՏՕ-ի փոխգործունակության հարթակ». կլոր սեղան-քննարկում ՊՆ–ում