Լրահոս

13.11.2014 16:43


ԱԺ–ն սկսել է քննարկել «ՀՀ ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու մասին հարցը

ԱԺ–ն սկսել է քննարկել «ՀՀ ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու մասին հարցը

Ոչիշխանական պատգամավորների 1/3–ի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ քառօրյայի օրակարգում է ընդգրկվել և այժմ սկսել է քննարկվել «ՀՀ ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու մասին որոշման նախագիծն ընդունելու հարցը։

Հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առանձնացրել է հատկապես 100% համամասնական ընտրակարգին անցնելու պահանջը։ Նրա համոզմամբ՝ մեծամասնական ընտրակարգն ապահովում է իշխանության վերարտադրությունը, այդ է պատճառը, որ վերջինն ատամներով պահում և չի ուզում հրաժարվել մեծամասնականից։

–Եկեք՝ բարեփոխենք ԸՕ–ն. հաճելիորեն կզարմանամ, և սա իսկապես «լակմուսային թուղթ» է, որով դուք կապացուցեք, որ իրոք անկեղծ եք, այլապես պարզ կդառնա, որ ընդամենը իմիտացիոն քայլ է ձեր կողմից,–նշել է Ռ. Հակոբյանը։

Հաջորդ կետը, որն առաջարկվում է փոխել ԸՕ–ում, ընտրողների ցուցակները հրապարակելն է։

–Կոչ ենք անում՝ եկե՛ք՝ մինչև այս նստաշրջանի ավարտը ընդունենք որոշում, որ պետք է փոխել ԸՕ–ն։ Դրա համար պետք է ընդամենը քաղաքական կամք,–ընդգծել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը