Ռ. Հակոբյան. «Կախարդական փայտիկներ ունենում են ոսկե ձկնիկը, Բաբա յագան, կազինոներում՝ դիլլերները» (տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ–ում2015թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ այս Կառավարությունը Տիգրան Սարգսյանից ծանր ժառանգություն էր ստացել, բայց իրավիճակը շտկելու համար ոչինչ չարեց։
–Ավելին՝ավելի՛խորացրեցճգնաժամը։ Նոր եկող Կառավարությունն իր հետ բերում էհույս. ժողովրդիինչ–որմասըհավատումէ, ասումէ՝ հավատը վերջիննէմեռնում, բայց …Կառավարությանոչինչչանելն ավելիխորացրեցճգնաժամը,–ասել է Ռ. Հակոբյանը,–ձեզչենհավատում, ձերխոսքըգործիհետկապչունի: Վարչապետըասումէ՝ Կառավարությունըկախարդականփայտիկչունի,որմիանագամիցվիճակփոխի։Իհարկե,կախարդական փայտիկ ունենում են հեքիաթի հերոսները՝ ոսկե ձկնիկը, Բաբա յագան, մեր իրական կյանքում՝ գուցե կազինոներում՝ դիլլերները: Բայց Կառավարությունը պարտավոր է ինչ–որ փայտիկ ունենալ՝ տրամաբանության, պրոֆեսիոնալիզմի, խոսքին տեր կանգնելու փայտիկ։ Գոնե ա՛յդ փայտիկն ունեցեք։ Ձեր խոսքին տե՛ր կանգնեք։
Նա նաև հավելել է, որ վարաչետը մի լավ հատկանիշ ունի՝ կոնտակտային է, շփվող. օրինակ՝ գնաց «քառյակի» նիստին, ասաց, թե իսկապես գնում են փոփոխության, որոշակի մեխանիզմ են որդեգրել, որ «տղերքը ստվերից դուրս գան»։
–Էդո՞վդուրսեկավ, էդո՞վիրսինլքորներիցուբաշիբոզուկներիցհրաժարվեց: Ոչոք. ոնց կար,նույնձևովշարունակվումէ։Դուքէլգիտեք, որսաարհեստական, անիմաստբյուջեէ,–ասել է Ռ. Հակոբյանը՝ հավելելով, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու այս բյուջեի նախագծին:
Ռ. Հակոբյանը վստահ է, որ վարչապետի մտքով օրը երկու անգամ անցնում է հրաժարական տալը, և ընդգծել է, որ վարչապետի և Կառավարության անդամների լավագույն քայլը կլինի հրաժարական տալը, որի համար բոլորը նրանց կծափահարեն։
Ռ. Հակոբյան. «Կախարդական փայտիկներ ունենում են ոսկե ձկնիկը, Բաբա յագան, կազինոներում՝ դիլլերները» (տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ–ում 2015թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ այս Կառավարությունը Տիգրան Սարգսյանից ծանր ժառանգություն էր ստացել, բայց իրավիճակը շտկելու համար ոչինչ չարեց։
–Ավելին՝ ավելի՛ խորացրեց ճգնաժամը։ Նոր եկող Կառավարությունն իր հետ բերում է հույս. ժողովրդի ինչ–որ մասը հավատում է, ասում է՝ հավատը վերջինն է մեռնում, բայց …Կառավարության ոչինչ չանելն ավելի խորացրեց ճգնաժամը,–ասել է Ռ. Հակոբյանը,–ձեզ չեն հավատում, ձեր խոսքը գործի հետ կապ չունի: Վարչապետը ասում է՝ Կառավարությունը կախարդական փայտիկ չունի, որ միանագամից վիճակ փոխի։ Իհարկե, կախարդական փայտիկ ունենում են հեքիաթի հերոսները՝ ոսկե ձկնիկը, Բաբա յագան, մեր իրական կյանքում՝ գուցե կազինոներում՝ դիլլերները: Բայց Կառավարությունը պարտավոր է ինչ–որ փայտիկ ունենալ՝ տրամաբանության, պրոֆեսիոնալիզմի, խոսքին տեր կանգնելու փայտիկ։ Գոնե ա՛յդ փայտիկն ունեցեք։ Ձեր խոսքին տե՛ր կանգնեք։
Նա նաև հավելել է, որ վարաչետը մի լավ հատկանիշ ունի՝ կոնտակտային է, շփվող. օրինակ՝ գնաց «քառյակի» նիստին, ասաց, թե իսկապես գնում են փոփոխության, որոշակի մեխանիզմ են որդեգրել, որ «տղերքը ստվերից դուրս գան»։
–Էդ ո՞վ դուրս եկավ, էդ ո՞վ իր սինլքորներից ու բաշիբոզուկներից հրաժարվեց: Ոչ ոք. ոնց կար, նույն ձևով շարունակվում է։ Դուք էլ գիտեք, որ սա արհեստական, անիմաստ բյուջե է,–ասել է Ռ. Հակոբյանը՝ հավելելով, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու այս բյուջեի նախագծին:
Ռ. Հակոբյանը վստահ է, որ վարչապետի մտքով օրը երկու անգամ անցնում է հրաժարական տալը, և ընդգծել է, որ վարչապետի և Կառավարության անդամների լավագույն քայլը կլինի հրաժարական տալը, որի համար բոլորը նրանց կծափահարեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am