Չինաստանը և Հնդկաստանը կիրականացնեն «Ձեռք ձեռքի» հակաահաբեկչական վարժանքը
Չինացի և հնդիկ զինվորականները համատեղ հակաահաբեկչական վարժանք կանցկացնեն։ Այս մասին հաղորդել է «Սինխուա» գործակալությունը։ Նրա տվյալներով՝ «Ձեռք ձեռքի–2014» անվամբ վարժանքը տեղի կունենա Պունա արևմտահնդկական քաղաքում։ Չինաստանի կողմից 139 զինվորական կմասնակցի Սիչաուն նահանգից։ Վարժանքների իրականացման ժամկետները չեն նշվում։ Դրանք կդառնան թվով չորրորդը հնդկաչինական ռազմական հարաբերությունների պատմության մեջ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։