Երևանի գրողների միությունը միացավ համաժողովրդական շարժմանը
Վերլուծելով վերջին տարիների ընթացքում Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից վարած սոցիալ-տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչի արդյունքում մեր երկիրը հայտնվել է ծանր կացության մեջ, որտեղ տիրում է աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը, միջին խավը վաղուց արդեն գոյություն չունի, իսկ իշխանությունների նկատմամբ վստահությունը գտնվում է զրոյական մակարդակի վրա, գտնում ենք. 1. Երկրին ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար հարկավոր է մշակել և իրականացնել նախ և առաջ նոր սոցիալ-տնտեսական քաղաքականություն: 2. Մշակել և իրականացնել արտագաղթը կանխելուն միտված նոր ռազմավարություն, ինչը հնարավորություն կտա հային մնալ և արարել, ստեղծել, ստեղծագործել Հայաստանում ու արժանավայել կյանքով ապրել: 3. Թույլ չտալ իշխանություններին անտարբերության մատնել սեփական ժողովրդի ու մտավորականության, ինչպես նաև երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժերի արդարացի պահանջները: 4. Մշակել և իրագործել մեր մտավորականների, տաղանդաշատ գրողների, արվեստագետների առողջական խնդիրների և սոցիալական ծանր վիճակը բարելավվելուն միտված պետական ռազմավարության ծրագիր՝ ապահովելով կայուն և զարգացող միջավայր նրանց հետագա գործունեության համար:
Ուստի, Երևանի գրողների միության անունից մեր պատրաստակամությունն ու աջակցությունն ենք հայտնում «եռյակ» քաղաքական ուժերի սկսած համաժողովրդական պայքարին և հույս հայտնում, որ նրանց և մեր միասնական նպատակը, այն է՝ տեսնել հզոր և բարգավաճող Հայաստան, մոտ ապագայում իրականություն կդառնա:
Երևանի գրողների միությունը միացավ համաժողովրդական շարժմանը
Վերլուծելով վերջին տարիների ընթացքում Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից վարած սոցիալ-տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչի արդյունքում մեր երկիրը հայտնվել է ծանր կացության մեջ, որտեղ տիրում է աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը, միջին խավը վաղուց արդեն գոյություն չունի, իսկ իշխանությունների նկատմամբ վստահությունը գտնվում է զրոյական մակարդակի վրա, գտնում ենք.
1. Երկրին ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար հարկավոր է մշակել և իրականացնել նախ և առաջ նոր սոցիալ-տնտեսական քաղաքականություն:
2. Մշակել և իրականացնել արտագաղթը կանխելուն միտված նոր ռազմավարություն, ինչը հնարավորություն կտա հային մնալ և արարել, ստեղծել, ստեղծագործել Հայաստանում ու արժանավայել կյանքով ապրել:
3. Թույլ չտալ իշխանություններին անտարբերության մատնել սեփական ժողովրդի ու մտավորականության, ինչպես նաև երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժերի արդարացի պահանջները:
4. Մշակել և իրագործել մեր մտավորականների, տաղանդաշատ գրողների, արվեստագետների առողջական խնդիրների և սոցիալական ծանր վիճակը բարելավվելուն միտված պետական ռազմավարության ծրագիր՝ ապահովելով կայուն և զարգացող միջավայր նրանց հետագա գործունեության համար:
Ուստի, Երևանի գրողների միության անունից մեր պատրաստակամությունն ու աջակցությունն ենք հայտնում «եռյակ» քաղաքական ուժերի սկսած համաժողովրդական պայքարին և հույս հայտնում, որ նրանց և մեր միասնական նպատակը, այն է՝ տեսնել հզոր և բարգավաճող Հայաստան, մոտ ապագայում իրականություն կդառնա:
Երևանի գրողների միության նախագահ՝ Աբգար Ափինյան