Կարծիք

13.11.2014 13:34


Վահան Բաբայան. «Նիկոլի նոր միսիան համաժողովրդական շարժման հանդեպ վայրահաչելն է»

Վահան Բաբայան. «Նիկոլի նոր միսիան համաժողովրդական շարժման հանդեպ վայրահաչելն է»

Նիկոլ Փաշինյանի մոտ երևի վառ երևակայության զգացումը այնքան է զարգացել, որ մոռանում է դեպքերի և դեմքերի իրական պատկերները: ԱԺ ամբիոնից կուրծք ծեծող պատգամավորը համարձակվում է «Բարգավաճ Հայաստանին» մեղադրել այն բաների մեջ, որոնց մասին բազմիցս հնչել են հիմնավորումներ, իսկ այսօր ԲՀԿ-ն կանգնած է Ազատության հրապարակում ու պայքարում է իշխանափոխության համար, ինչը չես ասի Նիկոլի ձևավորած կառույցի մասին: Թերևս դեռ նման պատվեր չկա, և, ի վերջո, ի՞նչ կարիք կա մարդկանց հավաքել կամ ցրտին կանգնել դրսում, եթե կարելի է մեկ-երկու պոպուլիստական ելույթով հայտնվել իշխանական էկրաններին ու կայքերում, միաժամանակ, գումար աշխատել: Երևի Նիկոլի մոտ իրոք իրականության և անիրականի սահմանագիծը խախտված է:
Խորհուրդ եմ տալիս երիտասարդ պատգամավորին մնալ իր չափերի մեջ:
Ես լավ պատկերացնում եմ, որ Նիկոլի նոր միսիան համաժողովրդական շարժման հանդեպ վայրահաչելն է: Ասեմ, որ թույլ էր: Կոստյումների ճակատամարտից զատ՝ կա մեկ այլ՝ օֆիսային իրականություն, և արժե նրան հարցնել՝ ո՞վ է ֆինանսավորում «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակը քաղաքի կենտրոնում:

Վահան Բաբայան

Այս խորագրի վերջին նյութերը