Աշխարհ

13.11.2014 13:58


ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցներն Իրանի դեմ

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցներն Իրանի դեմ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին նամակ է հղել Կոնգրես, որում ծանուցել է Իրանի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու մասին։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Մեր հարաբերություններն Իրանի հետ դեռևս չեն կարգավորվել», – նշվում է պետության ղեկավարի նամակում։ Դրա հետ կապված՝ Օբաման որոշել է ուժի մեջ թողնել 1979 թվականի որոշումը, որի համաձայն՝ Իրանի հետ հարաբերություններում «արտակարգ իրավիճակ» և պատժամիջոցներ են կիրառվում։
Նախագահի որոշումը հրապարակվել է 1979 թվականին, երբ Թեհրանում երկու ամերիկացի էր գերի վերցվել։ Այդ պահից Իրանի դեմ պատժամիջոցները մշտապես երկարաձգվում են։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը