Լրահոս

13.11.2014 20:20


Դեկտմբերի 26-ին և 27-ին կանցկացվեն ՀՀ ԳԱԱ անդամների ընտրություններ

Դեկտմբերի 26-ին և 27-ին կանցկացվեն ՀՀ ԳԱԱ անդամների ընտրություններ

Սույն թվականի դեկտեմբերի 26-ին եւ 27-ին ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվեն ՀՀ ԳԱԱ իսկական անդամների (ակադեմիկոս), թղթակից անդամների եւ արտասահմանյան անդամների ընտրություններ: Ընտրությունների օրերը հաստատվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 12-ի նիստում: Դեկտեմբերի 26-ին ընտրությունները տեղի կունենան ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքներում, որտեղ կընտրվեն ՀՀ ԳԱԱ իսկական անդամների, թղթակից անդամների եւ արտասահմանյան անդամների թեկնածուները: Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում կընտրվեն ՀՀ ԳԱԱ անդամները: Կընտրվի 11 ակադեմիկոս լազերային ֆիզիկա, կոնդեսացված միջավայրի ֆիզիկա, ռադիոֆիզիկա եւ ռադիոաստղագիտություն, ֆիզիկական քիմիա, բժշկագիտություն, բուսաբանություն, պատմություն, արեւելագիտություն, իրավագիտություն, սոցիոլոգիա, գյուղատնտեսական մեքենաշինություն մասնագիտությունների գծով եւ 16 թղթակից անդամ մաթեմատիկա, ինֆորմատիկա, միկրոէլեկտրոնիկա, լազերայն ֆիզիկա, կոնդեսացված միջավայրի ֆիզիկա, ռադիոֆիզիկա, տարրական մասնիկների ֆիզիկա, օրգանական քիմիա, երկրաբանություն, մոլեկուլային կենսաբանություն, շրջակա միջավայրի ուսումնասիրություն, բժշկագիտություն, հնագիտություն արվեստագիտություն, գրականագիտություն, լեզվաբանություն մասնագիտությունների գծով:

Այս խորագրի վերջին նյութերը