Լրահոս

13.11.2014 13:33


Հնդկաստանի վարչապետ. «Կիբերտարածությունը պետք է մնա բարգավաճման աղբյուր, ոչ թե սպառնալիքի»

Հնդկաստանի վարչապետ. «Կիբերտարածությունը պետք է մնա բարգավաճման աղբյուր, ոչ թե սպառնալիքի»

Կիբերտարածությունը պետք է մնա համաշխարհային տնտեսական բարգավաճման աղբյուր, ոչ թե նոր սպառնալիքների։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Արևելաասիական գագաթաժողովում։
Հնդկաստանի կառավարության ղեկավարի խոսքերով՝ երկիրը խրախուսում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերաբերյալ Արևելաասիական գագաթաժողովի ընդունած հայտարարությունը։ Մոդին կոչ է արել շուտափույթ եզրակացություններ չանել և անմիջապես չկապել կրոնն ահաբեկչության հետ։
Վարչապետի կարծիքով ահաբեկչական սպառնալիքի պայմաններում Արևելաասիական գագաթաժողովը պետք է անվտանգ դարձնի կիբերտարածությունը, և այնպես անի, որ այն մնա կապի և տնտեսական բարգավաճման աղբյուր, ոչ թե նոր բախումների ու սպառնալիքների։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը