Լրահոս

13.11.2014 13:09


Հավանության է արժանացել ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը

Հավանության է արժանացել ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանությանն է արժանացել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և դրա 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը: Ռազմավարությունը նպատակամղված է ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչը կնպաստի երկրում ֆինանսական կայունությանը, ֆինանսական միջնորդության խորացմանը: Գործողությունների ծրագիրը ֆինանսական կրթումը դիտարկում է որպես պետական, համընդհանուր և ազգային խնդիր:

Կառավարության որոշումով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է որպես «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսավորմամբ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման հետ կապված գործառույթները ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնելու նպատակով կառավարությունը անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ է կատարել 2013թ. դեկտեմբերի 19-ին ընդունված թիվ 1414-Ն որոշման մեջ, մեկ այլ որոշմամբ Սևանի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին հանձնված մեքենասարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ժամկետը թույլատրել է երկարաձգել մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը:
Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու արտոնություն են ստացել Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան տեղափոխված հայ քաղաքացիները:
Մաքսային ձևակերպումների ընթացքում ապրանքների դասակարգման գործընթացը հստակեցնելու և պարզեցնելու նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել 2003 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1779-Ն որոշման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը