Կարծիք

13.11.2014 12:53


Բուհական խորհուրդները և արհմիությունները

Բուհական խորհուրդները և արհմիությունները

Հումքային լուրջ պաշարներ չունեցող և տարիներ շարունակ շրջափակման մեջ գոյատևող ժողովրդի համար առաջնային է դարձել որակյալ կադրերի պատրաստման հարցը: Կադրեր, որոնք կկարողանան աշխատաշուկայում մրցունակ լինել:

Գուցե հենց այս նկատառումներով է, որ բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստման խնդիրը դարձավ արդիական և իշխանությունների ուշադրության կենտրոնում: ՀՀ կառավարությունը դեռ տարիներ առաջ բուհերում ստեղծեց խորհուրդներ, որի նպատակն էր էլ ավելի արդյունավետ կազմակերպել բուհի կառավարումը և նրա թափանցիկ աշխատանքների ներկայացումը:

ՀՀ կառավարությունը 2005թ. հունիսի 23-ի թիվ 975-Ն որոշմամբ հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի համապատասխան ՀՀ Կառավարությունը որոշել է բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը՝ սահմանելով պետական կառավարման ակադեմիայի խորհուրդը ձևավորվում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

Ստեղծված խորհուրդներում 25% համամասնությամբ ընդգրկված են բուհի պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողական խորհուրդներից, հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում ՀՀ վարչապետը պետական պաշտոն զբաղենող անձանցից, լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչները, ինչպես նաև ճանաչված գործատուներ:

Ստեղծված իրավիճակում բուհում արհմիությունը, լինելով օրենսդրորեն գործելու իրավունք ունեցող միակ կազմակերպությունը, կարծեք թե դառնում է բուհի ներքին կյանքում դիտորդ:

Սոցիալական գործընկերության պահպանումը բոլոր ձևաչափերում ենթադրում է, որ արհմիության ներկայացուցիչը՝ կազմակերպության արհմիութենական համաժողովում պատվիրակների կողմից լիազորությունների մանդատ ստացած անձը կարող է և պարտավոր է լինել բուհի ներքին կյանքում քննարկվող հարցերի ակտիվ մասնակից:

Այս դեպքում արհմիության ներկայացուցիչը կլինի աշխատավորության շահերի իրական պաշտպան:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը