Երեկ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով կործանվեց ԼՂՀ ԶՈւ ուղղաթիռն ու դրա անձնակազմը ներկայացնող մեր հայրենակիցները: Սա, իրոք, ցավալի է, սակայն փաստ է, որը պետք է վերլուծել ու համապատասխան դասեր քաղել: Նախ՝ պետք է հասկանալ, որ պատերազմը մնում է պատերազմ, ու թշնամուց պետք է ակնկալել ամեն ինչ: Շատերը երեկ գրում էին համացանցում, թե «ով կսպասեր նման բան...»: Եթե այսպես մտածենք, ապա մենք, «չսպասելով», նոր պատերազմի սկիզբն էլ տանուլ կտանք: Պետք է զգոն լինել ու համակերպվել այն փաստի հետ, որ թշնամու համար չկա որևէ պատնեշ մեզ վնաս հասցնելու հնարավորությունը բաց թողնելու համար: Երկրորդ՝ ուղղաթիռի մասշտաբով հարված հասցնելն աննախադեպ երևույթ էր հրադադարից հետո ընկած ժամանակահատվածում: Սա առաջին հերթին պետք է բացատրել նրանով, որ որքան մենք տնտեսապես ու, աստիճանաբար, պետականապես թուլանում ենք ներսից (իսկ դրա պատճառների մասին խոսելու կարիք էլ նույնիսկ արդեն չկա), այդքան թշնամին կշարունակի ավելի լկտի իրեն պահել: Աշխարհաքաղաքականության դասական օրենքներից մեկն այն է, որ հարվածի իմպուլսը գալիս է թույլից, այսինքն՝ որքան մի սուբյեկտը իրեն թույլ է պահում, այդքան ավելի շատ է գրգռում, հնարավորություն է տալիս մյուսներին ճնշել իրեն: Ադրբեջանցիների կողմից ցանկացած դիվերսիա կհասցվի նվազագույնի այն օրը, երբ մենք կունենանք տնտեսապես ու քաղաքականապես հզոր համակարգ, հետևաբար, հզոր պետական հիմքեր: Ի դեպ, սա է նաև ԼՂՀ անկախության միակ ճանապարհը, եթե մենք ուզում ենք, որ նոր պատերազմ չլինի: Եվ վերջապես, երրորդ հանգամանքն այն է, որ 90-ականներին պատերազմում հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեցող մարդիկ մեծ մասամբ այսօր դուրս են մնացել վերնախավից ու չունեն հնարավորություն իրենց փորձը ներդնել այսօրվա զարգացման համար: Ոմանք մահացել են, մյուսները խայտառակ սոցիալ-տնտեսական վիճակում են, մի մասը նույնիսկ հեռացել է երկրից, իսկ մի մասն էլ բանտում է, ինչպես, օրինակ, Վոլոդյա Ավետիսյանը: Սակայն «կռված տղերք» Մանվելն ու Լիսկան իշխանություն են ներկայացնում, թեև, մեծ մասամբ, պատերազմն ընկալում են որպես գումար վաստակելու կամ ինքնաիրացման միջոց:
Վազգեն Պետրոսյան. «Պատերազմը մնում է պատերազմ»
Երեկ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով կործանվեց ԼՂՀ ԶՈւ ուղղաթիռն ու դրա անձնակազմը ներկայացնող մեր հայրենակիցները: Սա, իրոք, ցավալի է, սակայն փաստ է, որը պետք է վերլուծել ու համապատասխան դասեր քաղել: Նախ՝ պետք է հասկանալ, որ պատերազմը մնում է պատերազմ, ու թշնամուց պետք է ակնկալել ամեն ինչ: Շատերը երեկ գրում էին համացանցում, թե «ով կսպասեր նման բան...»: Եթե այսպես մտածենք, ապա մենք, «չսպասելով», նոր պատերազմի սկիզբն էլ տանուլ կտանք: Պետք է զգոն լինել ու համակերպվել այն փաստի հետ, որ թշնամու համար չկա որևէ պատնեշ մեզ վնաս հասցնելու հնարավորությունը բաց թողնելու համար:
Երկրորդ՝ ուղղաթիռի մասշտաբով հարված հասցնելն աննախադեպ երևույթ էր հրադադարից հետո ընկած ժամանակահատվածում: Սա առաջին հերթին պետք է բացատրել նրանով, որ որքան մենք տնտեսապես ու, աստիճանաբար, պետականապես թուլանում ենք ներսից (իսկ դրա պատճառների մասին խոսելու կարիք էլ նույնիսկ արդեն չկա), այդքան թշնամին կշարունակի ավելի լկտի իրեն պահել: Աշխարհաքաղաքականության դասական օրենքներից մեկն այն է, որ հարվածի իմպուլսը գալիս է թույլից, այսինքն՝ որքան մի սուբյեկտը իրեն թույլ է պահում, այդքան ավելի շատ է գրգռում, հնարավորություն է տալիս մյուսներին ճնշել իրեն: Ադրբեջանցիների կողմից ցանկացած դիվերսիա կհասցվի նվազագույնի այն օրը, երբ մենք կունենանք տնտեսապես ու քաղաքականապես հզոր համակարգ, հետևաբար, հզոր պետական հիմքեր: Ի դեպ, սա է նաև ԼՂՀ անկախության միակ ճանապարհը, եթե մենք ուզում ենք, որ նոր պատերազմ չլինի:
Եվ վերջապես, երրորդ հանգամանքն այն է, որ 90-ականներին պատերազմում հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեցող մարդիկ մեծ մասամբ այսօր դուրս են մնացել վերնախավից ու չունեն հնարավորություն իրենց փորձը ներդնել այսօրվա զարգացման համար: Ոմանք մահացել են, մյուսները խայտառակ սոցիալ-տնտեսական վիճակում են, մի մասը նույնիսկ հեռացել է երկրից, իսկ մի մասն էլ բանտում է, ինչպես, օրինակ, Վոլոդյա Ավետիսյանը: Սակայն «կռված տղերք» Մանվելն ու Լիսկան իշխանություն են ներկայացնում, թեև, մեծ մասամբ, պատերազմն ընկալում են որպես գումար վաստակելու կամ ինքնաիրացման միջոց:
Վազգեն Պետրոսյան