Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողների հիշատակը
ՀՀ խորհրդարանի այսօրվա նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է նախօրեին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ կողմից ԼՂՀ ՊԲ–ի ՄԻ 24 ուղղաթիռի խոցմանը։
–Սա պաշտոնական Բաքվի հերթական սադրիչ գործողությունն է՝ ուղղված տարածաշրջանի փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը։ Այս տարվա օգոստոսին տեղի ունեցած բացահայտ սադրիչ և ավանտյուրիստական ոտնձգություններից հետո ԵԱՀԿ ՄԽ գործադրած միջնորդական ջանքերը և հորդորները, փաստորեն, հերթական անգամ ընդգծված ցինիզմով անտեսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից,–հայտարարել է Գ. Սահակյանը։
Նրա խոսքերով՝ սա բանակցային խաղաղ գործընթացը տապալելու ևս մեկ քայլ է, որով ոտնահարվում են խաղաղ կարգավորման վստահության ամրապնդման և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ բոլոր պայմանավորվածությունները։
–Իրավիճակի սրման և ապակայունացման փորձերի ողջ պատասխանատվությունը կրում են Բաքվի իշխանությունները, ուստի հերթական անգամ կոչ եմ անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին դատապարտել և առավել հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով,–ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը։
Իր խոսքի ավարտին նա առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել ուսումնավարժական թռիչքի ընթացքում իրենց զինվորական պարտքը կատարելիս զոհված ԼՂՀ ՊԲ երեք զինծառայողի՝ հրամատար, մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հիշատակը։

7or.am