Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 12-ին, ժամը 00.30-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 37 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ մակնիշի երկու և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոց է տեղափոխվել 28-ամյա տղամարդ և հայտնել, որ Երևանի Ե. Քոչարի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.50-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 49 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «ԲՅՈՒԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՅՈՒԴ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 17.10-ին, Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 4 հասցեի դիմաց «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է նշված վայրում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 23.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 198 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Մերսեդես Բենց»-ը բախվել է նշված վայրում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, Երևանի Բատիկյան և Հովնաթան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 04.50-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.00-ին Երևանի Զ. Սարկավագի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի քարին ու էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Նորապատ-Հայկավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես E-240» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-24»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 16.15-ին, Երևան-Իջևան ճանապարհի 135-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Բերդ-Տավուշ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 18.25-ին, ոստիկանությունում հաղորդում ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 87-րդ կմ-ին «Ֆրեդլայներ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել:
Նույն օրը, ժամը 22.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիշյալ ավտոմեքենայի վարորդը:
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 12-ին, ժամը 00.30-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 37 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ մակնիշի երկու և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ: