Լրահոս

13.11.2014 19:18


Աֆղանստանի արևելքում «Թալիբանը» դպրոց հաճախելու արգելք է մտցրել

Աֆղանստանի արևելքում «Թալիբանը» դպրոց հաճախելու արգելք է մտցրել

Աֆղանստանի Նանագարխար նահանգում «Թալիբան» շարժումը տեղաբնակների համար կրթօջախներ հաճախելու արգելք է մտցրել։ Ինչպես հաղորդել է «Համա պրես»–ը, դրա համար բավական է եղել զինյալների պահանջը՝ շրջանում փակել բոլոր դպրոցներն ու համալսարանները։
Գործակալության տվյալներով՝ տեղական իշխանությունները ստիպված են եղել հայտարարել 26 կրթօջախի փակման մասին։ Ավելի քան 20 հազար աշակերտ ուղարկվել է չնախատեսված արձակուրդի, որոնց ավարտի ժամկետը դեռևս անհայտ է։
«Թալիբները սպառնում են աշակերտներին, ինչպես նաև պատրաստ են գրոհել ցանկացած գործող կրթական հաստատություն», – «Համա պրես»–ի հետ հարցազրույցում ասել է նահանգային վարչության ղեկավար Ասիֆ Շենվարին։

Այս խորագրի վերջին նյութերը