Լրահոս

13.11.2014 11:40


Կառավարությունը հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Կառավարությունը հաստատել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ տնտեսվարողների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չի լինի, քանի որ 1 կգ ալյուրի համար ծախսը կազմելու է մեկ դրամ:

Ծրագիրն իրականացվելու է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի օժանդակությամբ, որը Հայաստանին անվճար տրամադրել է ցորենի ալյուրի հարստացման գործում անրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև մեթոդաբանական հարցերում շարունակական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը