Լրահոս

13.11.2014 11:31


Մյանմայում բացվել է Արևելաասիական գագաթաժողովը

Մյանմայում բացվել է Արևելաասիական գագաթաժողովը

Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդոյում բացվել է Արևելաասիական գագաթաժողովը, որին մասնակցում են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) բոլոր 10 երկրները, ինչպես նաև ԱՄՆ–ի, Կորեայի Հանրապետության նախագահները, ՉԺՀ քաղխորհրդի ղեկավարը, Ռուսաստանի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Նոր Զելանդիայի և Ճապոնիայի վարչապետները։
Գագաթաժողովին քննարկվելու են միջազգային և տարածաշրջանային քաղաքականության կարևոր խնդիրներ, ինչպես նաև ֆինանսական, տնտեսական, արտակարգ արձագանքման, առողջապահության, կրթության և տարածաշրջանային փոխգործակցության ոլորտներին առնչվող հարցեր։
Ավարտին նախատեսվում է փաստաթղթերի փաթեթի ընդունում։

Այս խորագրի վերջին նյութերը