Անկեղծ ասած, չէի ուզում ոչինչ գրել այս թեմայով, բայց լրահոսում նյութերը նայելուց հետո չեմ կարող լռել: Ուրեմն, կարդում եմ, որ ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռը խոցած ադրբեջանցուն պարգևատրել են, և այս փաստը դեռ հերիք չէ, մի հատ էլ Ադրբեջանը Արցախի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել: Ռամիլ Սաֆարովի էքստադիցիան քիչ էր, հիմա էլ սա: Եվ ի՞նչ ենք անում մենք: Մենք «խստորեն դատապարտում ենք»: Ահա սա է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը: Եվ ի՞նչ: Էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որ այս երկրի նախագահի աթոռը զբաղեցրած անձը վերջապես գիտակցի, որ իր թե՛ արտաքին, թե՛ ներքին խայտառակ քաղաքականության արդյունքում մենք կանգնել ենք պատերազմի վերսկսման լուրջ վտանգի առջև, քանի որ մեր չարաբաստիկ հարևանը երբեք նման քայլի չէր դիմի, եթե մեր պետությունն ուժեղ լիներ և ունակ լիներ պահպանելու ուժային հավասարությունը: Իսկ երբ այն խախտվում է, տեղի են ունենում նման ողբերգական դեպքեր, քանի որ քաղաքական ռեալիզմի օրենքը միշտ գործել է և շարունակում է գործել: ՀՀ սահմանադրություն, գլուխ 3, հոդված 49. «Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է»:
Ինչպես տեսնում ենք, մեր երկրում ստեղծված իրավիճակն այսօր լրիվ հակառակն է, քանի որ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձն իր քաղաքականությամբ երկիրը հասցրել է մի իրավիճակի, երբ ՀՀ քաղաքացու և պետության անվտանգության մասին խոսելն այլևս հնարավոր չէ, քանի որ թե՛ քաղաքացու բարեկեցությունն ու, ընդհանրապես, կյանքը, և թե՛ պետության գոյությունը վտանգված են, և այդ ամենի պատճառն անհեռատես, սեփական նեղ շահերի պաշտպանությանն ուղղված գործող իշխանությունների քաղաքականությունն է:
Նինա Մարգարյան.
Անկեղծ ասած, չէի ուզում ոչինչ գրել այս թեմայով, բայց լրահոսում նյութերը նայելուց հետո չեմ կարող լռել: Ուրեմն, կարդում եմ, որ ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռը խոցած ադրբեջանցուն պարգևատրել են, և այս փաստը դեռ հերիք չէ, մի հատ էլ Ադրբեջանը Արցախի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել: Ռամիլ Սաֆարովի էքստադիցիան քիչ էր, հիմա էլ սա: Եվ ի՞նչ ենք անում մենք: Մենք «խստորեն դատապարտում ենք»: Ահա սա է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը:
Եվ ի՞նչ: Էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որ այս երկրի նախագահի աթոռը զբաղեցրած անձը վերջապես գիտակցի, որ իր թե՛ արտաքին, թե՛ ներքին խայտառակ քաղաքականության արդյունքում մենք կանգնել ենք պատերազմի վերսկսման լուրջ վտանգի առջև, քանի որ մեր չարաբաստիկ հարևանը երբեք նման քայլի չէր դիմի, եթե մեր պետությունն ուժեղ լիներ և ունակ լիներ պահպանելու ուժային հավասարությունը: Իսկ երբ այն խախտվում է, տեղի են ունենում նման ողբերգական դեպքեր, քանի որ քաղաքական ռեալիզմի օրենքը միշտ գործել է և շարունակում է գործել:
ՀՀ սահմանադրություն, գլուխ 3, հոդված 49. «Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է»:
Ինչպես տեսնում ենք, մեր երկրում ստեղծված իրավիճակն այսօր լրիվ հակառակն է, քանի որ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձն իր քաղաքականությամբ երկիրը հասցրել է մի իրավիճակի, երբ ՀՀ քաղաքացու և պետության անվտանգության մասին խոսելն այլևս հնարավոր չէ, քանի որ թե՛ քաղաքացու բարեկեցությունն ու, ընդհանրապես, կյանքը, և թե՛ պետության գոյությունը վտանգված են, և այդ ամենի պատճառն անհեռատես, սեփական նեղ շահերի պաշտպանությանն ուղղված գործող իշխանությունների քաղաքականությունն է:
Նինա Մարգարյան