Լրահոս

13.11.2014 11:05


Օբաման կարգադրել է վերանայել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ տարվող պայքարի ռազմավարությունը

Օբաման կարգադրել է վերանայել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ տարվող պայքարի ռազմավարությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է վերանայել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ տարվող պայքարի ամերիկյան կողմի ռազմավարությունը։ Այս մասին հաղորդում է «CNN» հեռուստաընկերությունը։
Ըստ աղբյուրի՝ նախորդ շաբաթ Սպիտակ տանը չորս հանդիպում է կայացել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ներկայացուցիչների միջև, որոնցից մեկը նախագահել է Օբաման։ Քննարկման հիմնական հարցը եղել է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ տարվող պայքարի ռազմավարությունը։
«Օբաման որոշել է վերանայել Սիրիայում ԻՊ դեմ տարվող ռազմավարությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնում գիտակցեցին, որ զինյալներին հնարավոր չէ հաղթել առանց նախագահ Բաշար Ասադին իշխանությունից զրկելու»,–հայտնում է «CNN»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը