Լրահոս

13.11.2014 10:58


Ֆրանսուա Ռոշբլուան. «Այս սադրանքն ի չիք է դարձնում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները»

Ֆրանսուա Ռոշբլուան. «Այս սադրանքն ի չիք է դարձնում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները»

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն անդրադարձել է նոյեմբերի 12-ին Հայաստանի և ԼՂՀ–ի համատեղ զորավարժությունների ժամանակ ղարաբաղյան տարածքում ուսումնական թռիչք իրականացնող ուղղաթիռը ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցելու դեպքին։

«Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը գործում է ի նպաստ Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղություն և երկխոսություն հաստատելուն: Հետևաբար, մենք դատապարտում ենք այս նոր բռնության պոռթկումը: Մենք արձանագրում ենք, որ ինչպես միշտ, այս անգամ եևս այն ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է»,– «france-karabagh.fr»–ի փոխանցմամբ, ասել է Ռոշբլուանը։

Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որը պատասխանատվություն է ստանձնել աջակցել կողմերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում քաղաքական լուծում գտնելու նպատակով:

«Հոկտեմբերի 27-ին,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի իր պաշտոնակցի հետ միասին, Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպման ընթացքում պարտավորվել էր միջոցներ ձեռնարկել տեղում լարվածությունը նվազեցնելու համար: Այս սադրանքն ի չիք է դարձնում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները: Մենք հույս ունեինք, որ Բաքուն առավել ռացիոնալ և կառուցողական վարքագիծ էր որդեգրելու հոկտեմբերի 27-ին՝ Փարիզում, տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպումից հետո: Խախտելով ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիային տրված իր խոստումը՝ ադրբեջանական վարչակազմը դրանով ցույց է տալիս, որ հուսալի գործընկեր չէ տարածաշրջանում»,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը