Լրահոս

13.11.2014 10:21


ԵՄ–ն ևս դատապարտում է

ԵՄ–ն ևս դատապարտում է

Եվրամիությունը կոչ է անում հետաքննել ԼՂ–ում ադրբեջանական բանակի կողմից ուղղաթիռը խոցելու դեպքը։ «РИА Новости»–ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԵՄ ղեկավարի հայտարարության մեջ:

«Անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ զսպվածություն դրսևորեն և խուսափեն ցանկացած տեսակի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը։ Երկու կողմերն էլ պետք է խստորեն հետևեն հրադադարի պահպանման ռեժիմին, զերծ մնան սպառնալիքներից և ուժ գործադրելուց, ինչպես նաև մեծ ջանքեր գործադրել Լեղնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով կարգավորման ուղղությամբ»,-ասված է այդ հայտարարության մեջ:

ԵՄ–ն նաև իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը