Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Պորտուգալիայում
Երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Պորտուգալիայում: Թիմը` Բեռնար Շալանդի գլխավորությամբ, մարզվեց Կուարտեյրա քաղաքի մարզադաշտում: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Դավիթ Մանոյանի, մասնակցեցին մարզմանը, որը կրում էր թեթև վերականգնողական բնույթ:
Այսօր՝ ժամը 17:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Ալգարվե» մարզադաշտում: Մարզումից առաջ՝ ժամը 16:30-ին, «Ալգարվե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: