Լրահոս

13.11.2014 09:05


«Վանաձոր» ՔԿՀ-ում ինքնասպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Վանաձոր» ՔԿՀ-ում ինքնասպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Վանաձոր» ՔԿՀ-իթիվ 3 պատժախցումպահվող, կալանավորվածանձ Ա. Թամարյանը 2014 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, և նոյեմբերի 2-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, կյանքին վերջտ ալու նատակով սավանի և ծածկոցի կտրած կտորներով խցի պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել, որը կանխվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդհոդվածի 1-ին մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը