Մեր հանրային խոսքում տարածված ամենազարմանալի եւ իրականությանը չհամապատասխանող ձեւակերպումներից մեկը, թե, իբր, ապստամբում են ժողովուրդները, ընդ որում` ժողովրդի առավել չքավոր խավերը, որ դա լինում է անսպասելի պոռթկումով, տարերային եւ այլն:
Ես կարող եմ հասկանալ, երբ այդպես են պատկերացնում պատմությանը կամ հասարակագիտությանն անտեղյակ մարդիկ՝ ազդված լինելով ռոմանտիկ գրականության կամ էլ ֆիլմերի ստեղծած կաղապարներից կամ գուցե հեռուստատեսային լուրերի «նկարներից», բայց չեմ կարող պատկերացնել, թե այդ ոլորտներում համեմատաբար ավելի կրթված մարդիկ ինչպիսի՞ աչքերով են կարդում պատմությունը, կամ ինչպիսի՞ աչքերով են հետեւում մեր օրերի միջազգային լրահոսին, որ չեն նկատում այն պարզ փաստը, որ ապստամբությունը եւ, ընդհանրապես, զանգվածային շարժումները համեմատաբար անկախ, համեմատաբար ազատ խավի գործ են, եւ կարեւորը, եթե նույնիսկ, որպես բացառություն, չեն լինում կազմակերպված, ապա արդյունքում միշտ շահում են նրանք, ովքեր կազմակերպված են:
Լավ, ամեն բան մի կողմ: Գոնե հայոց պատմություն կարդացել ենք, չէ՞: Մի հատ տարերային ապստամբության օրինակ կբերե՞ք: Հայերն ապստամբել են միջնադարում այնքան ժամանակ, որքան ունեցել են ազնվականություն, այսինքն՝ հողային ժառանգական ունեցվածք եւ ռազմական կազմակերպություն ունեցող խավ, իսկ նոր ժամանակներում՝ այն պահից հետո, երբ ստեղծվեցին հայկական քաղաքական կազմակերպությունները: Ուրիշ բան կա՞: Ինքն իրենով ժողովուրդը երբեւէ ի զորո՞ւ է եղել ապստամբել: Գոնե մեկ օրինակ կարո՞ղ եք նշել տարերային ինչ-որ պոռթկման: Կարծում եմ՝ չէ: Բա էլ որտեղի՞ց էդ ֆանտաստիկ պատկերացումները:
Հրանտ Տեր–Աբրահամյան.

https://www.facebook.com/ustahrant/posts/10205297258335224?pnref=story