Լրահոս

12.11.2014 18:59


«Հայաստանի Սովետական Սպաների միավորում» և «Հերոս Գետաշեն» հայրենասիրական ՀԿ-ները միանում են համաժողովրդական շարժմանը

«Հայաստանի Սովետական Սպաների միավորում» և «Հերոս Գետաշեն» հայրենասիրական ՀԿ-ները միանում են համաժողովրդական շարժմանը

Վերլուծելով վերջին տարիների ընթացքում Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից վարած սոցիալ-տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչի արդյունքում հանրապետությունը հայտնվել է ծանր կացության մեջ, որտեղ տիրում է գործազրկությունը, արտագաղթը, միջին խավը իր տեղը զիջել է աղքատությանը, իսկ իշխանությունների նկատմամբ վստահությունը բացակայում է, գտնում ենք.

1. Երկրին ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար հարկավոր է մշակել և իրականացնել նոր սոցիալ-տնտեսական քաղաքականություն:
2. Մշակել և իրականացնել արտագաղթը կանխելուն միտված նոր ռազմավարություն :
3. Թույլ չտալ իրեն սպառած իշխանություններին իրենց վերարտադրման նպատակով Սահմանադրական բարեփոխումների կեղծ օրակարգը իրականություն դարձնել:
4. Մշակել և իրագործել Հայրենական Մեծ Պատերազմի և Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, զոհվածների ընտանիքների, նրանց առողջական խնդիրների և սոցիալական ծանր վիճակը բարելավվելուն միտված պետական ռազմավարության ծրագիր:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՊԱՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՈՒՄ» Հասարակական Կազմակերպությունն ու ««ՀԵՐՈՍ ԳԵՏԱՇԵՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ» Հասարակական Կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնում Եռյակի նախաձեռնած համաժողովրդական շարժմանը միանալու և ի նպաստ շարժման հաղթանակի աշխատելու։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՊԱՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՈՒՄ»
Հասարակական Կազմակերպության նախագահ՝ Աշոտ Պապյան

«ՀԵՐՈՍ ԳԵՏԱՇԵՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ
Հասարակական Կազմակերպության նախագահ՝ Արևհատ Պրուտյան
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը