«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գլխավորել է իսրայելական «Forbes»–ի կազմած՝ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունների վարկանշային աղյուսակը։ Ինչպես գրում է համապատասխան հետազոտություններ անցկացրած պարբերականը, ԻՊ–ն՝ իր տարեկան 2 մլրդ դոլար եկամուտով, զգալի հեռավորությամբ հետ է մղել բոլոր մրցակիցներին։ Ամսագրի տվյալներով՝ իսլամիստների հիմնական եկամուտը կազմում է սև շուկայում նավթամթերքի վաճառքը Իրաքում և Սիրիայում իրենց վերահսկողության տակ գտնվող նավթահանքերից։ Երկրորդ տեղը զբաղեցրել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը Գազայի հատվածում։ Նրա տարեկան եկամուտը կազմում է մեկ մլրդ ԱՄՆ դոլար, որը ձևավորվում է հիմնականում Պարսից ծոցի երկրների հովանավորչության հաշվին։ Ամենաապահովված ահաբեկչական խմբավորումների տասնյակում են հայտնվել նաև «Հըզբոլլահը» (Լիբանան), «Թալիբան» շարժումը (Աֆղանստան), «Ալ–Քաիդան» և ուրիշներ։
«Իսլամական պետությունը»՝ ամենահարուստ ահաբեկչական խմբավորում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գլխավորել է իսրայելական «Forbes»–ի կազմած՝ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունների վարկանշային աղյուսակը։ Ինչպես գրում է համապատասխան հետազոտություններ անցկացրած պարբերականը, ԻՊ–ն՝ իր տարեկան 2 մլրդ դոլար եկամուտով, զգալի հեռավորությամբ հետ է մղել բոլոր մրցակիցներին։
Ամսագրի տվյալներով՝ իսլամիստների հիմնական եկամուտը կազմում է սև շուկայում նավթամթերքի վաճառքը Իրաքում և Սիրիայում իրենց վերահսկողության տակ գտնվող նավթահանքերից։
Երկրորդ տեղը զբաղեցրել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը Գազայի հատվածում։ Նրա տարեկան եկամուտը կազմում է մեկ մլրդ ԱՄՆ դոլար, որը ձևավորվում է հիմնականում Պարսից ծոցի երկրների հովանավորչության հաշվին։
Ամենաապահովված ահաբեկչական խմբավորումների տասնյակում են հայտնվել նաև «Հըզբոլլահը» (Լիբանան), «Թալիբան» շարժումը (Աֆղանստան), «Ալ–Քաիդան» և ուրիշներ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։