ԱՄՆ–ը չի աջակցում Չինաստանից Թայվանի և Տիբեթի անկախացմանը
Վաշինգտոնը հանդես չի գալիս Չինաստանից Թայվանի և Տիբեթի անկախացման օգտին։ Այս մասին, «Սինխուա»–ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպմանը։ «Վաշինգտոնի դիրքորոշումը Թայվանի հարցով չի փոփոխվել», – ասել է Օբաման։ Դրա հետ մեկտեղ՝ նա նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է Պեկինի՝ Թայբեի հետ հարաբերությունների բարելավումը։ Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ–ը Տիբեթը ճանաչում է ՉԺՀ մաս և չի աջակցում վերջինից նրա անկախացմանը։
ԱՄՆ–ը չի աջակցում Չինաստանից Թայվանի և Տիբեթի անկախացմանը
Վաշինգտոնը հանդես չի գալիս Չինաստանից Թայվանի և Տիբեթի անկախացման օգտին։ Այս մասին, «Սինխուա»–ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպմանը։
«Վաշինգտոնի դիրքորոշումը Թայվանի հարցով չի փոփոխվել», – ասել է Օբաման։ Դրա հետ մեկտեղ՝ նա նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է Պեկինի՝ Թայբեի հետ հարաբերությունների բարելավումը։
Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ–ը Տիբեթը ճանաչում է ՉԺՀ մաս և չի աջակցում վերջինից նրա անկախացմանը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։