Տնտեսական

12.11.2014 16:10


Միքայել Մելքումյան. «Ո՞ւր է այդ 150 մլն դոլարի արտահանումը» (տեսանյութ)

Միքայել Մելքումյան. «Ո՞ւր է այդ 150 մլն դոլարի արտահանումը» (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, խոսելով բյուջեի նախագծից, ասել է, որ դրան պետք է տալ ոչ միայն քաղաքական, մասնագիտական, այլև անկեղծ ու արդար գնահատական. «Մենք բոլորս համոզված ենք, որ այն վիճակը, որը ստեղծվել է մեր հանրապետությունում, ապրիլին նշանակված Կառավարությունը չէր կարող փոփոխություններ իրականացնել, հասկանալի է»։

Նոր Կառավարություն ձևավորելիս, Մելքումյանի խոսքերով, պետք է գնահատական տալ մեկնարկային իրավիճակին. «Առանց հետ նայելու առաջ գնալը բավականին բարդ է»։

Տնտեսագետ պատգամավորը նշել է նաև, որ բալանսավորված բյուջե պետք է ներկայացնեն այն կառավարությունները, որոնք ունեն արտահանում. «Մենք արտահանում գրեթե չունենք, 3-4 տարի է՝ մենք 1.4 մլրդ վրա կանգնած ենք, և նույնիսկ այն աստիճանի ենք հասել, երբ նայում ես ԱՎԾ կայքը, 1 մլրդ 480 մլն դոլար է, իսկ մեր բյուջետային ուղերձում նշված է միլիարդ 636 մլն դոլար։ Ո՞ւր է այդ 150 մլն դոլարի արտահանումը, որը լուրջ թիվ է», – հարցադրել է պատգամավորը։
Մելքումյանն ընդգծել է՝ անհրաժեշտ է կարգուկանոն մտցնել ԱՎԾ տվյալների և առկա փաստաթղթի մեջ։
Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ պատգամավորն ասել է, որ այն տրամաբանորեն պետք է զարգանա՝ ելնելով երկրում առկա շինանյութի ռեսուրսներից. «Նախկին վարչապետն ասաց «շինարարական փուչիկներ», բայց դուք էլ եկաք, համոզվեցիք, որ շինարարությունն այլընտրանք չունի, որովհետև քարերի երկիր Հայաստանում, տեղական հումքի, բնական շինանյութերի Հայաստանում այլընտրանք չկա, քան գնալ գրագետ պիլոտային շինարարական ծրագրերի իրականացման», – ասել է նա։



Այս խորագրի վերջին նյութերը