Վահան Բաբայան. «Այս բյուջեն զարգացում չապահովող բյուջե է» (տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ԱԺ–ում 2015թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ թերևս ՀՀ կառավարությունների համար արդեն իսկ սովորություն է դարձել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը «սոցիալական» անվանելը: Բայց խնդիրը ամենևին նրանում չէ՝ երկրում առկա սոցիալական վիճակը լավն է, թե ոչ, այլ այն, որ երկրում առկա է ծանրագույն սոցիալական վիճակ, ինչի պատասխանատուն միանձնյա կառավարում հանձն առած քաղաքական մեծամասնությունն է և նրա կողմից ձևավորված կառավարությունները:
–Պետքէնաևարձանագրել, որայս Կառավարությունըգործումէապրիլամսից, ևբոլորտապալումներըբարդելգործող Կառավարությանվրաազնիվչիլինի: Մեծամասնությունըտվելէևշարունակումէտալկանաչլույսբոլորայնոլորտներիհետընթացներին, որոնքհրատապլուծումներենպահանջում՝ իդեմսհայտնի 12 կետերի: Բյուջենմիայնտնտեսականքաղաքականությանծրագիրչէ.այնմիայնթվեր, ծախսերևմիջոցներչեն: Բյուջենուղիղհամեմատականկարգովկապվածէերկրումտարվողքաղաքականկուրսիհետ: Իրականում,եթեսթափնայումենք, այսբյուջենզարգացումչապահովողբյուջեէ,–ասել է Վ. Բաբայանը:
Նա հավելել է, որ հատկապես վերջին մի քանի տարիների բյուջեները միմյանցից չեն տարբերվում, և մինչ այս պահը գլոբալ առումով չեն լուծել և ոչ մի սոցիալական խնդիր.
–Արդեն 3-րդտարինանընդմեջբյուջեումկանսոցիալականոլորտիհատկացումներ, որոնցկարիքըգուցելիներ,կամգոնեաչքչծակեր, եթեմերպետություննավելիհարուստ,կամպետականհամակարգնավելիկայացածլիներ,ուգումարներըծառայեիննպատակին, բայցայդգումարներըամենտարիփոշիանումենանհասկանալիպատճառներով, իսկխնդիրներըշարունակումենմնալչլուծված (ծերերիտնայինխնամք, թրաֆիքինգիզոհերիգեղագիտականդաստիարակությունևայլն): Մինչդեռկարելիէրայսգումարներըուղղելթեկուզթոշակներիբարձրացմանըկամծնելիությանաճիխրախուսմանը, ՓՄՁաջակցությանը,ոչթեհակառակը, ինչպեստեսանքվերջինշաբաթներում: Գյուղատնտեսության ոլորտում ևս, նրա համոզմամբ, տարիներ շարունակ նույն մոտեցումն է, երբ ահռելի գումարներ են հատկացվում, բայց գյուղատնտեսության ոլորտը գնալով հետընթաց է ապրում. մարդիկ կա՛մ վարկերի պատճառով դադարում են զբաղվել գյուղատնտեսությամբ՝ կորցնելով իրենց ունեցվածքը, կա՛մ պարզապես արտագաղթում են.
–Այնգումարները, որոնքմերերկրումծախսվումենտարատեսակխորհրդատվություններիուհետազոտություններիվրա, եթեուղղվենկոնկրետոլորտիզարգացմանըգործնականքայլերով, ոչթեխորհուրդներով, ոլորտըկարճժամանակումոտքիկկանգնի: Միայնգյուղատնտեսությանոլորտիմոտ 400 միլիոնդրամիխորհրդատվությանփոխարենկարելիէ,օրինակ, 4000-5000 տրակտորկամայլտեխնիկագնելուանհատույցտալգյուղերին: Գյուղատնտեսությունըչիզարգանա՞, իհա՛րկեկզարգանա: Այլոլորտներումևսկարելիէկիրառելայսսկզբունքը.մարդիկայսօրխորհուրդներիկարիքչունեն. մարդիկգործնականունյութականաջակցությունենակնկալում: էլչէնքխոսումայնմասին, որգյուղատնտեսականսուբսիդավորումըհեռուէբավարարլինելուց ԲՀԿ–ական պատգամավորը հավելել է, որ երբ իրենք ասում են, որ կարելի է այս վիճակից դուրս գալ, նկատի ունեն, որ Հայաստանումայսօրկաֆինանսականմիջոցներիկառավարմանթերիհամակարգ, որոշ դեպքերում դրանք ուղղվում են այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա, կամ խնդիրն առաջնային չէ, իսկ առաջնայինների համար պարզվում է՝ այլևս գումար չի մնացել:
–Գուցեհամեմատությունսկոպիտէ, բայցայսօրմերերկիրընմանվելէմարդկանցայնտեսակին, որնամբողջօրըուտել-խմելովմանէգալիս, խոշորպարտքերունի, բայցտանըուտելուբանչկա, ընտանիքիանդամներըմոռացությանուանուշադրությանենմատնված: Մեզշուտովկդադարեննաևվարկերտրամադրել, ընդհանրապեսկդադարեններդրումներանելմերերկրում, այդժամանակի՞նչենքանելու: Վերոնշյալդիտարկումներսոչչարախնդալու, ոչէլնույնիսկքննադատելումիտումչունեն. սրանքզուտմտահոգություններեն, որոնքպարտավորեմտեղեկացնելթե՛ գործող Կառավարությանը, թե՛հասարակությանը,–նշել է Վ. Բաբայանը:
Վահան Բաբայան. «Այս բյուջեն զարգացում չապահովող բյուջե է» (տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ԱԺ–ում 2015թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ թերևս ՀՀ կառավարությունների համար արդեն իսկ սովորություն է դարձել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը «սոցիալական» անվանելը: Բայց խնդիրը ամենևին նրանում չէ՝ երկրում առկա սոցիալական վիճակը լավն է, թե ոչ, այլ այն, որ երկրում առկա է ծանրագույն սոցիալական վիճակ, ինչի պատասխանատուն միանձնյա կառավարում հանձն առած քաղաքական մեծամասնությունն է և նրա կողմից ձևավորված կառավարությունները:
–Պետք է նաև արձանագրել, որ այս Կառավարությունը գործում է ապրիլ ամսից, և բոլոր տապալումները բարդել գործող Կառավարության վրա ազնիվ չի լինի: Մեծամասնությունը տվել է և շարունակում է տալ կանաչ լույս բոլոր այն ոլորտների հետընթացներին, որոնք հրատապ լուծումներ են պահանջում՝ ի դեմս հայտնի 12 կետերի: Բյուջեն միայն տնտեսական քաղաքականության ծրագիր չէ. այն միայն թվեր, ծախսեր և միջոցներ չեն: Բյուջեն ուղիղ համեմատական կարգով կապված է երկրում տարվող քաղաքական կուրսի հետ: Իրականում, եթե սթափ նայում ենք, այս բյուջեն զարգացում չապահովող բյուջե է,–ասել է Վ. Բաբայանը:
Նա հավելել է, որ հատկապես վերջին մի քանի տարիների բյուջեները միմյանցից չեն տարբերվում, և մինչ այս պահը գլոբալ առումով չեն լուծել և ոչ մի սոցիալական խնդիր.
–Արդեն 3-րդ տարին անընդմեջ բյուջեում կան սոցիալական ոլորտի հատկացումներ, որոնց կարիքը գուցե լիներ, կամ գոնե աչք չծակեր, եթե մեր պետությունն ավելի հարուստ, կամ պետական համակարգն ավելի կայացած լիներ, ու գումարները ծառայեին նպատակին, բայց այդ գումարները ամեն տարի փոշիանում են անհասկանալի պատճառներով, իսկ խնդիրները շարունակում են մնալ չլուծված (ծերերի տնային խնամք, թրաֆիքինգի զոհերի գեղագիտական դաստիարակություն և այլն): Մինչդեռ կարելի էր այս գումարները ուղղել թեկուզ թոշակների բարձրացմանը կամ ծնելիության աճի խրախուսմանը, ՓՄՁ աջակցությանը, ոչ թե հակառակը, ինչպես տեսանք վերջին շաբաթներում:
Գյուղատնտեսության ոլորտում ևս, նրա համոզմամբ, տարիներ շարունակ նույն մոտեցումն է, երբ ահռելի գումարներ են հատկացվում, բայց գյուղատնտեսության ոլորտը գնալով հետընթաց է ապրում. մարդիկ կա՛մ վարկերի պատճառով դադարում են զբաղվել գյուղատնտեսությամբ՝ կորցնելով իրենց ունեցվածքը, կա՛մ պարզապես արտագաղթում են.
–Այն գումարները, որոնք մեր երկրում ծախսվում են տարատեսակ խորհրդատվությունների ու հետազոտությունների վրա, եթե ուղղվեն կոնկրետ ոլորտի զարգացմանը գործնական քայլերով, ոչ թե խորհուրդներով, ոլորտը կարճ ժամանակում ոտքի կկանգնի: Միայն գյուղատնտեսության ոլորտի մոտ 400 միլիոն դրամի խորհրդատվության փոխարեն կարելի է, օրինակ, 4000-5000 տրակտոր կամ այլ տեխնիկա գնել ու անհատույց տալ գյուղերին: Գյուղատնտեսությունը չի զարգանա՞, իհա՛րկե կզարգանա: Այլ ոլորտներում ևս կարելի է կիրառել այս սկզբունքը. մարդիկ այսօր խորհուրդների կարիք չունեն. մարդիկ գործնական ու նյութական աջակցություն են ակնկալում: էլ չէնք խոսում այն մասին, որ գյուղատնտեսական սուբսիդավորումը հեռու է բավարար լինելուց
ԲՀԿ–ական պատգամավորը հավելել է, որ երբ իրենք ասում են, որ կարելի է այս վիճակից դուրս գալ, նկատի ունեն, որ Հայաստանում այսօր կա ֆինանսական միջոցների կառավարման թերի համակարգ, որոշ դեպքերում դրանք ուղղվում են այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա, կամ խնդիրն առաջնային չէ, իսկ առաջնայինների համար պարզվում է՝ այլևս գումար չի մնացել:
–Գուցե համեմատությունս կոպիտ է, բայց այսօր մեր երկիրը նմանվել է մարդկանց այն տեսակին, որն ամբողջ օրը ուտել-խմելով ման է գալիս, խոշոր պարտքեր ունի, բայց տանը ուտելու բան չկա, ընտանիքի անդամները մոռացության ու անուշադրության են մատնված: Մեզ շուտով կդադարեն նաև վարկեր տրամադրել, ընդհանրապես կդադարեն ներդրումներ անել մեր երկրում, այդ ժամանակ ի՞նչ ենք անելու:
Վերոնշյալ դիտարկումներս ոչ չարախնդալու, ոչ էլ նույնիսկ քննադատելու միտում չունեն. սրանք զուտ մտահոգություններ են, որոնք պարտավոր եմ տեղեկացնել թե՛ գործող Կառավարությանը, թե՛ հասարակությանը,–նշել է Վ. Բաբայանը:
7or.am