Քաղաքական

12.11.2014 15:40

Ռուբեն Հակոբյան. ««Եռյակը» «լակմուսային թուղթ» է առաջարկում Սերժ Սարգսյանին՝ փոխել «Ընտրական օրենսգիրքը»» (տեսանյութ)»

Ռուբեն Հակոբյան. ««Եռյակը» «լակմուսային թուղթ» է առաջարկում Սերժ Սարգսյանին՝ փոխել «Ընտրական օրենսգիրքը»» (տեսանյութ)»

Քիչ առաջ ավարտվել է ոչիշխանական «եռյակի»՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային հերթական հանդիպումը։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ քննարկել են համաժողովրդական շարժման քաղաքական խորհրդի, կենտրոնական շտաբի, ինչպես նաև մարզերում ձևավորվելիք կոորդինացնող շտաբների կառուցվածքները և կանոնադրային խնդիրները։

–Որոշակի համաձայնության եկել ենք. յուրաքանչյուր քաղաքական ուժ ներկայացրել իր տարբերակները, ընդհանուր մոտեցում կա, բայց դա պետք է քննարկվի նաև կուսակցությունների ներսում, և հաջորդ հանդիպման ժամանակ, կարծում եմ, կունենանք միասնական փաստաթուղթ,–նշել է նա՝ հավելելով, որ քննարկվել է նաև Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը՝ կապված «եռյակի» 12 կետերի հետ։

Ռ. Հակոբյանի խոսքերով՝ կարելի է ենթադրել, որ իշխանություններն այդ 12 կետերը կատարելու տրամադրություն ունեն, բայց որպեսզի ապացուցեն, որ իրականում իմիտացիոն քայլերի չեն դիմում, ապա շատ արագ կարող են կատարել, օրինակ, 10–րդ կետը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, անցնել ամբողջական համամասնական ընտրակարգի և հրապարակել ընտրացուցակները։

–Այդ կետի կատարումը ո՛չ «ճանապարհային քարտեզ» է պահանջում, ո՛չ ֆինանսական ներդրում, ոչ էլ ժամանակ։ Եթե կա ցանկություն, եթե Սերժ Սարգսյանի խոսքերը հեռանկար ունեն, կարող են միանգամից, մի քանի ժամում լուծել այդ խնդիրը։ Կրկնում եմ՝ եթե իսկապես կա ցանկություն, հերթապահ հայտարարություն չէ, ապա սա ճշգրիտ հնարավորություն է, որ քաղաքական մեծամասնությունը և Սերժ Սարգսյանը ցույց տան, որ պատրաստ են դա կյանքի կոչելու։ Տառապանքի փորձով համոզվել ենք, որ իշխանության կողմից կան գեղեցիկ հայտարարություններ, բայց գործով դրանք չեն ապացուցվել։ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունն այն լակմուսային կետն է, որով Սերժ Սարգսյանը կարող է ցույց տալ, որ պատրաստակամ է իրականացնել իր խոսքերը։ Իշխանությունը պիտի գործնականում ապացուցի, որ իմիտացիոն պրոցեսներ չի տանում,–ասել է Ռ. Հակոբյանը՝ հավելելով, որ այլապես «եռյակը» շաբաթվա վերջում չի մասնակցի վարչապետի առաջարկած քննարկումներին։

Ռ. Հակոբյանը նաև հավելել է, որ «եռյակի» այսօրվա հանդիպմանը քննարկվել է նաև հանրահավաքների հարցը։

–Մեր օրակարգում եղել և մնում են իշխանափոխության պահանջն ու արտահերթ ընտրությունները։ Արհեստական հակադրություն է շտաբների ձևավորումն ու հանրահավաքների հրավիրումը։ Որևէ հակադրություն չեմ տեսնում. կարող են ձևավորվել շտաբներ, և, դրան զուգահեռ, լինեն հանրահավաքներ։ Ժողովուրդը սպասում է հանրահավաքի, բայց այն պետք է ունենա հստակ ծրագիր, հստակ ուղերձ, որը, կարծում եմ, առաջիկայում կլինի,–նշել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։