Երկրի տնտեսական զարգացման և տնտեսության բարեփոխումների շրջանակում շատ կարևոր է արտադրության ճիշտ կազմակերպումը: Տնտեսության զարգացման համար կարևոր նախապայման է ոչ միայն մարդկային գործոնի դերը, այլև էներգակիրների և հումքի ձեռքբերումը, տրանսպորտային ծախսերի հաշվարկումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև շուկայական հարաբերություններում մրցունակ ապրանքի (արտադրատեսակի) պատրաստումը կամ թողարկումը:
Մի խոսքով, եթե արտադրության կազմակերպիչը իր պատկերացմամբ նախանշել է և թթին է հանձնել հիշատակված հարցերը, ապա նրան մնում է փնտրել գտնել շուկա, այն էլ ազատ շուկա, որտեղ կվաճառվի արտադրանքը:
Ինչ վերաբերվում է իշխանության վերարտադրությանը, այն ևս գործի կամզակերպում է պահանջում, սակայն այստեղ հարկ է նշել, որ հայրենական իշխանության վերարտադրությունը պետք է սպառվի հանրապետության ներսում: Դժվար թե այն պահանջարկ ունենա Եվրոպական զարգացած իրապես ժողովրդական երկրներում, ինչպես նաև Ասիական այն երկրներում, որտեղ փայ մտնելը խստիվ արգելվում է, իսկ կարմիր գծերը բոլորի համար են:
Այսօր հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, որի արդյունքում հանուն իշխանության վերարտադրության արվում է ոչ միայն կանխատեսելի և բովանդակային իմաստով ճիշտ քայլեր, այլև փորձ է արվում գործել «օրը բացվի` բարին հետ» նշանաբանով:
Ինչևէ, հանրապետության թիվ 1 խնդիրը այսօր դարձել է ոչ թե սոցիալական ճզմված վիճակից հանրությանը դուրս բերելու ռազմավարական ծրագրի մշակումը (աղքատություն, գործազրկություն, արտագաղթ),այլ իշխանական կուլիսներում հին ու նոր պաշտոնյաների վերադասավորումը` կառույցների միավորման և նորերի ստեղծման հին մեթոդաբանությամբ:
Նախարարությունների նման արհեստական միավորումները ոչինչ չեն կարող տալ շարքային քաղաքացուն: Ավելին, նման գործողությունները կարող են ավելացնել նոր խնդիրներ:
Կարծում եմ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց առաջ արժե մեր վերատադրման ելակետ ընդունած իշխանավորներին հիշեցնել ռուսական ասացվածքը «Как вы не садитесь, музыкантом вы не годитесь»:
Վերարտադրված իշխանությունը ո՞ւր արտահանենք

Գառնիկ Վաղարշակյան
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար