Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ հանրապետության բնակավայրերում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերն ու տեսախցիկները.
1. ք. Երեւան, Տիգրան Մեծի պողոտա (թիվ 119 դպրոցի հարեւանությամբ)՝ երկու արագաչափ երկու ուղղություններով՝ որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
2. Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
3. Երեւան քաղաքի Գ. Նժդեհ-Վերին Շենգավիթ 1-ին նրբանցք-Ս. Սարգսյան փողոցների խաչմերուկի տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:
Նոյեմբերի 17-ից կգործարկվեն նոր արագաչափեր