Գալուստ Սահակյան. «ՀՀԿ-ն հետքայլ անող քաղաքական ուժ չէ»
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ևս պնդել է, որ ՍերժՍարգսյանը12 կետերի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը վերանայելու մասին հայտարարություն չի արել։
–Պարզապեսասելէ, որայդկետերըկարելիէքննարկել,-լրագրողներին ասել է Գ. Սահակյանը՝ հավելելով, որ ամիսներ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չէր մերժել այդ կետերը, այլ ընդամենը պատասխանել էր հարցադրումներին, թե որ կետը ինչ չափով կարելի է կատարել։
–Մենքընդամենըականջալուրեղանքհարցադրումներին, ոչթեհանրահավաքներին: Որըորհնարավորէ, բնականէ, կատարումենք, առավելևս՝առանցհանրահավաքի՝ քաղաքականուժերըխորհրդարանումմշտապեսքննարկումներենանում, ցանկացածհարցքննարկումեն,–ասել է նա՝ ավելացնելով, որ ՀՀԿ-ն հետքայլ անող քաղաքական ուժ չէ, ու չեն էլ մտածում հետ քայլելու կամ հոխորտալու մասին: Գալուստ Սահակյանը նաև նշել է, որ ԳագիկԾառուկյան–ՍերժՍարգսյան հանդիպման մասին ինքը տեղյակ չէ.
Գալուստ Սահակյան. «ՀՀԿ-ն հետքայլ անող քաղաքական ուժ չէ»
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ևս պնդել է, որ Սերժ Սարգսյանը 12 կետերի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը վերանայելու մասին հայտարարություն չի արել։
–Պարզապես ասել է, որ այդ կետերը կարելի է քննարկել,-լրագրողներին ասել է Գ. Սահակյանը՝ հավելելով, որ ամիսներ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չէր մերժել այդ կետերը, այլ ընդամենը պատասխանել էր հարցադրումներին, թե որ կետը ինչ չափով կարելի է կատարել։
–Մենք ընդամենը ականջալուր եղանք հարցադրումներին, ոչ թե հանրահավաքներին: Որը որ հնարավոր է, բնական է, կատարում ենք, առավել ևս՝ առանց հանրահավաքի՝ քաղաքական ուժերը խորհրդարանում մշտապես քննարկումներ են անում, ցանկացած հարց քննարկում են,–ասել է նա՝ ավելացնելով, որ ՀՀԿ-ն հետքայլ անող քաղաքական ուժ չէ, ու չեն էլ մտածում հետ քայլելու կամ հոխորտալու մասին:
Գալուստ Սահակյանը նաև նշել է, որ Գագիկ Ծառուկյան–Սերժ Սարգսյան հանդիպման մասին ինքը տեղյակ չէ.
–Սերժ Սարգսյանը կարող է պաշտոնական քննարկումների կարգի հանդիպում ունենալ:
«Ընտրական օրենսգրքի» փոփոխությունն էլ, նրա խոսքերով, կլինի ճիշտ ժամանակին, իսկ ընտրացուցակները հրապարակելուն անձամբ ինքը դեմ է:
7or.am