Լրահոս

12.11.2014 13:31


Հայրն ու որդին արդարացվեցին

Հայրն ու որդին արդարացվեցին

«Փաստիֆո»–ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց արդարացման դատավճիռը երկու անձի վերաբերյալ:

58-ամյա Գևորգ Մարտիրոսյանն արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարդուն առևանգելը, և 185-րդ 2-րդ մասի 2-րդ կետով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ խոշոր չափերի վնաս պատճառելով, մեղադրանքում ու ճանաչվեց անմեղ: Նրանց նկատմամբ ընտրված «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոց վերացվեց:

Իսկ նրա որդին՝ 33-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը, արդարացվեց ու ճանաչվեց անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանը Գևորգ և Էդուարդ Մարտիրոսյաններին պարզաբանեց արդարացվածի իրավունքներն ու հնարավոր հատուցում ստանալու կարգը:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Մարտիրոսյանը 2013թ. մարտի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցում վարելով ՋԻՊ ավտոմեքենան՝ իրեն հետևելու պատճառով Տիգրան Բաբլոյանի վարած ավտոմեքենան կանգնեցնելու համար իր վարած ավտոմեքենայի առջևի մասով երեք անգամ հարվածել է Տ.Բաբլոյանի վարած ավտոմեքենայի հետնամասին՝ դիտավորությամբ նրան պատճառելով խոշոր չափերի՝ 650 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը