Աշխարհ

12.11.2014 20:28


Գերմանական եկեղեցում կտավի վրա հայտնաբերել են «Հիտլերին»

Գերմանական եկեղեցում կտավի վրա հայտնաբերել են «Հիտլերին»

Գերմանիայում մեծ աղմուկ է բարձրացել բավարական եկեղեցիներից մեկում գտնվող կտավի շուրջ։ Բանն այն է, որ դրա վրա պատկերված տղամարդկանցից մեկը նման է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։ Այս մասին գրում է «The Daily Mail»-ը։ Ընդ որում, նմանությունը հայտնաբերվել է վերջրերս՝ կտավը մաքրելուց հետո։

Ըստ պարբերականի՝ նկարն առաջին անգամ ներկայացվել է 1939թ.՝ Հոֆ քաղաքում Քրիստոսի եկեղեցու օծման արարողության ժամանակ։ Կտավի վրա Հիսուսի կողքին պատկերված է տղամարդ՝ Հիտլերին բնորոշ սանրվածքով ու բեղերով։

Այս խորագրի վերջին նյութերը