ՀՀ Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, Մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ:
Սևանա լիճ բաց է թողնվել 367.000 մանրաձուկ՝ 167.000 գեղարքունի և 200.000 ամառային իշխան: Մանրաձուկն ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին,«Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2014 թվականի հունիսին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «Արևաձուկ» ՍՊԸ-ի ու «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով:
Սևանա լճի էկոհամակարգը պահպանելու տեսանկյունից կարևորելով իրականացվող միջոցառումը՝ բնապահպանության նախարարը հայտնել է. «Հաջորդող տարիների համար նախատեսում ենք հենց տեղում ձկնկիթը ստանալ և գետից անմիջապես մանրաձուկը բաց թողնել, որպեսզի նման հնարավորությունն ավելի արդյունավետ իրագործվի, այս դեպքում ձուկը գետից անմիջապես դուրս կգա լիճ»: Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է նաև ձկնագողության խնդիրն և շեշտել, որ այն միայն պատասխանատու գերատեսչության պարտավորությունը չէ, այն պետք է լուծվի տարածաշրջանի բնակչության հետ համատեղ և խնդրանքով դիմել է վերջիններիս, որպեսզի ձկների ձվադրման այս ժամանակահատվածում զերծ մնան անօրինական որսից և միահամուռ ուժերով լուծեն խնդիրը: Այս ժամանակահատվածում համատեղ միջոցառումներ են իրականացվելու նաև ՀՀ ոստիկանության հետ:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման տարածքում 3 օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն:
Սևանա լիճ է բաց թողնվել 367.000 մանրաձուկ