Կարծիք

12.11.2014 12:45


«Ինչպիսի ժամանակներ են, այնպիսի բարքեր են» (լուսանկար)

«Ինչպիսի ժամանակներ են, այնպիսի բարքեր են» (լուսանկար)

Ահա այսպիսի տեսարան էր այսօր առավոտյան Կամերային երաժշտության տան դիմաց: Նայելով այս գրքերին՝ դժվար է պատկերացնել, թե որքան «գրքասեր» է մեր ժողովուրդը: Այս կույտում իրար կողքի էին ոչ միայն մարքսիստ-լենինյան՝ այսօր մերժված դասականներ և նրանց ոգով ստեղծված ստեղծագործությունները, այլ նաև՝ Րաֆֆի, Դերենիկ Դեմիրճյան, այլ մեծանուն հայեր, հանրագիտարաններ, բառարաններ, Արցախին վերաբերող, էլ չեմ ասում ռուսական հարուստ գրականությունը: Իսկ որպես «պսակ»՝ Ցեղասպանությանը վերաբերող բացառիկ գրքեր... արցախյան ազատամարտ։ Սարսափեցնում էր անցորդների անտարբերությունը, թեև մի քանի ժամ անց այստեղ հայտնվեցին հարևան գրքերի տոնավաճառի վաճառողները և այս կույտի վրա տարածեցին իրենց «սեփականությունը»... Այն դեպքում, երբ մեր սահմանամերձ գոտիների, մեր զորամասերի գրադարանները համալրման կարիք ունեն... Այն դեպքում, երբ 2012 թվականին Երևանը գրքի մայրաքաղաքն էր, երբ այստեղ է Մատենադարանը... թեև, ինչի զարմանանք՝ օ temporas o mortis ` ինչպիսին ժամանակներն են, այնպիսին և բարքերն են...

Բագրատ Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը