Լրահոս

12.11.2014 12:28


ՀԿԿ-ն դեմ է սահմանադրական փոփոխություններին

ՀԿԿ-ն դեմ է սահմանադրական փոփոխություններին

Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախաձեռնված սահմանադրական փոփոխություններին, Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն ասել է, որ իրենք դեմ են այդ նախաձեռնությանը։

«Մենք դեմ ենք այդ բարեփոխումներին: Մենք կարծում ենք, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը մեկն է՝ իշխանության վերարտադրությունը»:

Բանախոսը նաև հայտնել է, որ առաջիկայում կկայանա կուսակցության 39-րդ համագումարը, ինչն, ըստ Տ. Սարգսյանի, Կոմկուսի պատմության մեջ մեծ իրադարձություն կլինի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը