Լրահոս

12.11.2014 11:44


Իսրայելացի ծայրահեղականները մզկիթ են այրել Արևմտյան ափին

Իսրայելացի ծայրահեղականները մզկիթ են այրել Արևմտյան ափին

Իսրայելացի ծայրահեղականները մզկիթ են այրել Հորդանան գետի Արևմտյան ափին։ Այս մասին հայտնել է «Sky News Arabia» հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ Պաղեստինի վարչական մայրաքաղաք Ռամալլայի շրջակայքում՝ փոքրիկ գյուղում, այրվել է մզկիթի առաջին հարկը։ Հրդեհը հանգեցվել է տեղաբնակների ջանքերով։
Ինչպես նշում են տարածաշրջանային դիտորդները, դա վանդալիզմի առաջին դեպքը չէ իսրայելացիների կողմից, որոնք բնակվում են արաբների կողքին՝ Արևմտյան ափին։ Այդպես նրանք վրեժ են լուծում իրենց հայրենակիցների վրա հարձակվելու համար։
Այս շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել էր լրացուցիչ 2.5 հազար զինվոր ուղղել Արևմտյան ափ իսրայելացիներին պաշտպանելու համար։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը