Երեկ խորհրդային տարիների այլախոհ, քաղբանտարկյալ, խորհրդային բանտերում 10 տարի նստած, ներկայումս՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, մեղմ ասած, թքեց իր անցյալի վրա, իր ապրած ու չապրած տարիների, իր կյանքի ու պայքարի, միայն թե արդարացներ իր ղեկավարի վարած քաղաքականությունն ու հաճոյանա Ռուսաստանին:
«Մեր երկրում եթե անկայունություն լինի, ապա դա կարող է դուր չգալ Ռուսաստանին»,– հայտարարել է Ռ. Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ պետք է սսկվենք, որպեսզի չզայրացնենք մեր «մեծ եղբորը»: Մի հարցնող լինի՝ բա որ առավոտից երեկո Բաղրամյան 26-ի ենթակայության տակ գործող լրատվամիջոցներով հայհոյում եք Պուտինին էլ, Ռուսաստանին էլ, ինչ է թե «եռյակին» ռուսամետության մեջ մեղադրեք ու դրանով «մուտիլովկաներ» տարածեք, չեք մտածո՞ւմ, որ դա կարող է Ռոսաստանին դուր չգալ, իսկ Պուտինին էլ՝ զայրացնել։ Դե, եթե Ռուսաստանին դուր գալ–չգալով է, ապա դուք մտածեք դրա մասին։ «Եռյակը» բազմիցս հայտարարել է, որ իշխանափոխության գործընթացը սոսկ ներպետական խնդիրներով է պայմանավորված, ու եթե այդպես չլիներ, ապա գաղափարական տարբեր հոսանքներ կրող ուժերը չէին համախմբվի: Այսինքն, մենք մեր տունը ցանկանում են կարգի բերել ու դրսին ասում ենք, որ մեզ ոչ օգնեք, ոչ էլ խանգարեք, քանզի ձեր աջակցությամբ կատարված իշխանափոխությունը մեզ մտցնելու է անհարկի պարտավորվածությունների տակ, ինչն անընդունելի է մեզ համար: Առավել ևս, որ մեր իշխանությունների թեթև ձեռքով մեզ դրսում չեն վստահում, հիմա էլ մնում է իշխանափոխություն անել ու «եռյակին» դրսի համար անվստահելի դարձնել:
Փաստ է, որ «եռյակը», նրան սատարողներն ու համակիրները մշտապես պնդում են, որ մեզ ցնցումներ պետք չեն, քանի որ ապրում ենք բարդ տարածաշրջանում, չավարտված պատերազմի պարագայում. մեզ համար թանկ են մեր քաղաքացիների արյունն ու մեր երկրի ամեն թիզ հողը, որ կարող է վտանգվել ցնցումներով իշխանափոխության դեպքում:
Ու հիմա պատկերացնո՞ւմ եք, թե իշխանության քաղտեխնոլոգներին ինչ հիմար վիճակի մեջ գցեց «այլախոհ» Ռազմիկը: Ախր զօրուգիշեր հայտարարում էին, թե այս իշխանությունների ու այս ընդդիմության միջև որակական ի՞նչ տաբերություն կա, որ հասարակությունն էլ ելնի պայքարի:
Հիմա իշխանությունները ՀՀԿ փոխնախագահի բերանով հաստատեցին, որ «եռյակը» որակապես անհամեմատ բարձր է այս իշխանություններից, և դրանով իսկ հիմնավորեցին իշխանափոխության անհրաժեշտությունը, որովհետև այսպիսի ստրկամիտ իշխանությունն արժանի չէ մեր ժողովրդին:
«Քաղբանտարկյալի» խոստովանությունը
Երեկ խորհրդային տարիների այլախոհ, քաղբանտարկյալ, խորհրդային բանտերում 10 տարի նստած, ներկայումս՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, մեղմ ասած, թքեց իր անցյալի վրա, իր ապրած ու չապրած տարիների, իր կյանքի ու պայքարի, միայն թե արդարացներ իր ղեկավարի վարած քաղաքականությունն ու հաճոյանա Ռուսաստանին:
«Մեր երկրում եթե անկայունություն լինի, ապա դա կարող է դուր չգալ Ռուսաստանին»,– հայտարարել է Ռ. Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ պետք է սսկվենք, որպեսզի չզայրացնենք մեր «մեծ եղբորը»:
Մի հարցնող լինի՝ բա որ առավոտից երեկո Բաղրամյան 26-ի ենթակայության տակ գործող լրատվամիջոցներով հայհոյում եք Պուտինին էլ, Ռուսաստանին էլ, ինչ է թե «եռյակին» ռուսամետության մեջ մեղադրեք ու դրանով «մուտիլովկաներ» տարածեք, չեք մտածո՞ւմ, որ դա կարող է Ռոսաստանին դուր չգալ, իսկ Պուտինին էլ՝ զայրացնել։ Դե, եթե Ռուսաստանին դուր գալ–չգալով է, ապա դուք մտածեք դրա մասին։
«Եռյակը» բազմիցս հայտարարել է, որ իշխանափոխության գործընթացը սոսկ ներպետական խնդիրներով է պայմանավորված, ու եթե այդպես չլիներ, ապա գաղափարական տարբեր հոսանքներ կրող ուժերը չէին համախմբվի: Այսինքն, մենք մեր տունը ցանկանում են կարգի բերել ու դրսին ասում ենք, որ մեզ ոչ օգնեք, ոչ էլ խանգարեք, քանզի ձեր աջակցությամբ կատարված իշխանափոխությունը մեզ մտցնելու է անհարկի պարտավորվածությունների տակ, ինչն անընդունելի է մեզ համար: Առավել ևս, որ մեր իշխանությունների թեթև ձեռքով մեզ դրսում չեն վստահում, հիմա էլ մնում է իշխանափոխություն անել ու «եռյակին» դրսի համար անվստահելի դարձնել:
Փաստ է, որ «եռյակը», նրան սատարողներն ու համակիրները մշտապես պնդում են, որ մեզ ցնցումներ պետք չեն, քանի որ ապրում ենք բարդ տարածաշրջանում, չավարտված պատերազմի պարագայում. մեզ համար թանկ են մեր քաղաքացիների արյունն ու մեր երկրի ամեն թիզ հողը, որ կարող է վտանգվել ցնցումներով իշխանափոխության դեպքում:
Ու հիմա պատկերացնո՞ւմ եք, թե իշխանության քաղտեխնոլոգներին ինչ հիմար վիճակի մեջ գցեց «այլախոհ» Ռազմիկը: Ախր զօրուգիշեր հայտարարում էին, թե այս իշխանությունների ու այս ընդդիմության միջև որակական ի՞նչ տաբերություն կա, որ հասարակությունն էլ ելնի պայքարի:
Հիմա իշխանությունները ՀՀԿ փոխնախագահի բերանով հաստատեցին, որ «եռյակը» որակապես անհամեմատ բարձր է այս իշխանություններից, և դրանով իսկ հիմնավորեցին իշխանափոխության անհրաժեշտությունը, որովհետև այսպիսի ստրկամիտ իշխանությունն արժանի չէ մեր ժողովրդին:
Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1498365070435275&id=100007853887323&pnref=story