Լրահոս

12.11.2014 10:56


Ուրուգվայի նախագահը հիվանդանոց է բացել գաղութում, որտեղ ժամանակին բանտարկված էր

Ուրուգվայի նախագահը հիվանդանոց է բացել գաղութում, որտեղ ժամանակին բանտարկված էր

Ուրուգվայի 79-ամյա նախագահ Խոսե Մուխիկան հիվանդանոց է բացել գաղութում, որտեղ բանտարկված է եղել ռազմական դիկտատուրայի տարիներին (1973-1985)։ Այս մասին նախօրեին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հիվանդանոցը հայտնվել է հենց այն շենքում, որտեղ կտտանքների էին ենթարկում քաղբանտարկյալներին։ Այժմ այնտեղ գտնվող բանտարկյալներին բժշկական օգնություն են տրամադրելու։
Նախագահական լիազորությունների ավարտից ընդամենը 4 ամիս առաջ նախագահ Մուխիկան մտադիր է խորհրդարանին ներկայացնել նախաձեռնության փաթեթ, որը նախատեսում է ազատություն տարեց բանտարկյալներին։
«Ես չեմ ցանկանում, որ մեր գաղութներում տարեցներ մնան, որոնք 75-80 տարեկան են», – ասել է նախագահը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը