Աշխարհ

12.11.2014 09:59


Իրանը ներկայացրել է 2.5 հազար կմ շառավղով նոր ռադիոլոկացիոն համակարգ

Իրանը ներկայացրել է 2.5 հազար կմ շառավղով նոր ռադիոլոկացիոն համակարգ

«FarsNews»–ի փոխանցմամբ՝ նախօրեին Իրանը ներկայացրել և հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության նոր «Սեպեխր» («Երկինք») ռադիոլոկացիոն համակարգը։ Այն հայտնաբերում է տարբեր թիրախներ ավելի քան 2.5 հազար կմ տարածության վրա։ «Սեպեխրը» կարող է հայտնաբերել թիրախները՝ օգտագործելով ստելս–տեխնոլոգիաներ, ինչպես նաև ամենափոքր չափերի անօդաչու սարքեր ցածր, միջին և մեծ բարձրությունների վրա։ Բացի այդ, նոր համակարգը հեշտությամբ հայտնաբերում է բալիստիկ, կիսաբալիստիկ և թևավոր հրթիռներ։

Այս խորագրի վերջին նյութերը