Լրահոս

12.11.2014 09:30


Այսօր Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Թոքերի բորբոքումը տարածված է ամենուր, սակայն առավելապես տառապում են Հարավային Ասիայի և Աֆրիկայի երեխաները:

Այս հիվանդությունն է մանկական մահացությունների հիմնական պատճառը ողջ աշխարհում: Ամեն տարի այն խլում է 1.4 միլիոն մինչև 5 տարեկան երեխայի կյանք:

Մասնագետների խոսքով՝ հիվանդությունը կարելի է կանխել բավականին պարզ միջոցառումներով, օրինակ՝ իմունիզացիայի և լավ սնվելու միջոցով:

Դրա համար էլ հատկապես կարևոր է աշխարհին պարբերաբար հիշեցնել թոքաբորբի մասին և մարդկանց դրդել հիվանդությունը կանգնեցնելուն նպաստող քայլերի՝ տեղեկատվության տարածմանը, իշխանությունների հետ համագործակցմանը, իմունիզացման համար նվիրատվություն կատարելուն:

Այս խորագրի վերջին նյութերը