Երեկ «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը` բարկանալով ԶԼՄ-ների երեկվա անդրադարձից որոշել է վճռական քայլերի դիմել: Նա «պատերազմ է» հայտարարել «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանի և արվեստանոցի սաների դեմ: Այսօր` նոյեմբերի 12-ին, առավոտյան ժամը 11.00-ին նա որոշել է արվեստանոցը մաքրել արվեստի «մնացորդներից» և դրա պաշտպաններից:
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները կարելի է միայն ենթադրել, քանի որ Հրաչ Համբարձումյանը և կենտրոնի սաները չեն պատրաստվում հանձնվել: Այսօր նրանք հենց արվեստի կենտրոնի մոտ հանդես կգան հանուն արվեստանոցի պաշտպանության ակցիայով` արվեստանոցից դուրս հանելով Իգիթյանի կահույքագործական հաստոցները և այրելով իրենց ստեղծագործությունները: Հանուն արվեստի և արվեստանոցի ակցիային մասնակցելու են «Կերպարվեստ» ստորաբաժանման բոլոր սաները` ներկայիս և արդեն ավարտած: Ակցիայից հետո կենտրոնի սաները նախատեսում են այցելել Հենրիկ Իգիթյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու նրան:
«Այս ակցիայով Լևոն Իգիթյանը փորձում է քանդել արվեստի դարբնոց հանդիսացող մեր արվեստանոցը, կոտրել մեր մեջքը: Մենք դա թույլ չենք տալու: Ժամանակն է արդեն, որ Իգիթյանի կենտրոնը ղեկավարի իրոք արժանավոր և արվեստի նվիրյալ մեկը»,-նշում է «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ երեկ Լևոն Իգիթյանը առանց որևէ հիմնավորման աշխատանքից հեռացրել է Հրաչ Համբարձումյանին, ով խոչընդոտ է հանդիսանում արվեստի կենտրոնը կահույքագործական արհեստանոցի վերածելու գործում: Նշենք նաև, որ Իգիթյանը գործում է առանց պատկան մարմինների թույլտվության և վերջերսկահույքագործական հաստոցներ է տեղադրել իր ենթակայության ներքո գործող արվեստի դպրոցի կերպարվեստիսրահում: Նման արարքի հետևանքով առաջացել են լուրջ խոչընդոտներ արվեստանոցում դասերը շարունակելու համար:
Իգիթյանը «պատերազմ է» հայտարարել