Համաժողովրական շարժմանը միացավ ևս 2 հասարակական կազմակերպություն
Հաշվի առնելով երկրի անարդյունավետ կառավարման պատճառով առաջացած բազմաթիվ խնդիրները, որոնք Հայաստանը տանում են դեպի փակուղի, երբ այս լուսավոր 21-րդ դարում անտեսվասծ են գիտության և նորարարության ոլորտները, երբ գիտության աշխատակիցները օրվա հացի վաստակը փնտրում են օտար ափերում, երբ հարկատուների գումարների անարդյունավետ տնօրինման արդյունքում չեն գործում, փակվում, կամ չեն իրականանում բազմաթիվ նորարարական գիտական ծրագրեր, այն ժամանակ, երբ դրանք իրականացվում են այլ երկրներում և ի նպաստ այդ երկրների հայ գիտնականների կողմից, երբ պետության կողմից գիտությանը կատարված աջակցությունը ծախսատար բայց էժանագին շոուներից չի տարբերվում՝ մենք գտնում ենք.
1. Երկրին ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար հարկավոր է մշակել և իրականացնել գիտության և նորարարության աջակցման նոր ռազմավարություն:
2. Մշակել և իրականացնել արտագաղթած գիտնականների վերադարձի կազմակերպման հստակ ճանապարհային քարտեզ: 3. Գիտության և նորարարության զարգացման և առաջընթացի համար իրագործել մասնավոր և գիտության ոլորտների սերտ համագործակցությանը միտված ծրագրեր: 4. Թույլ չտալ իրեն սպառած իշխանություններին իրենց վերարտադրման նպաստավոր պայմաններ սեղծելու համար Սահմանադրական բարեփոխումների կեղծ օրակարգը իրականություն դարձնել, քանզի երկրում առաջացած խնդիրների պատճառը ոչ թե Սահմանադրությունն է, այլ անարդյունավետ կառավարումը:
«ԱՐՔԻՄԵԴ» նոր տեխնոլոգիաների ու «Հավատք և Գիտություն» Հասարակական Կազմակերպությունները իրենց պատրաստակամությունն են հայտնում Եռյակի նախաձեռնած համաժողովրդական շարժմանը միանալու և ի նպաստ շարժման հաղթանակի աշխատելու։
«ԱՐՔԻՄԵԴ» ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ Հասարակական Կազմակերպության նախագահ ՝ Անդրանիկ Մամյան
«Հավատք և Գիտություն» Հասարակական Կազմակերպության նախագահ ՝ Տեր-Ասատրյան Նորայր
Համաժողովրական շարժմանը միացավ ևս 2 հասարակական կազմակերպություն
Հաշվի առնելով երկրի անարդյունավետ կառավարման պատճառով առաջացած բազմաթիվ խնդիրները, որոնք Հայաստանը տանում են դեպի փակուղի, երբ այս լուսավոր 21-րդ դարում անտեսվասծ են գիտության և նորարարության ոլորտները, երբ գիտության աշխատակիցները օրվա հացի վաստակը փնտրում են օտար ափերում, երբ հարկատուների գումարների անարդյունավետ տնօրինման արդյունքում չեն գործում, փակվում, կամ չեն իրականանում բազմաթիվ նորարարական գիտական ծրագրեր, այն ժամանակ, երբ դրանք իրականացվում են այլ երկրներում և ի նպաստ այդ երկրների հայ գիտնականների կողմից, երբ պետության կողմից գիտությանը կատարված աջակցությունը ծախսատար բայց էժանագին շոուներից չի տարբերվում՝ մենք գտնում ենք.
1. Երկրին ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար հարկավոր է մշակել և իրականացնել գիտության և նորարարության աջակցման նոր ռազմավարություն:
2. Մշակել և իրականացնել արտագաղթած գիտնականների վերադարձի կազմակերպման հստակ ճանապարհային քարտեզ:
3. Գիտության և նորարարության զարգացման և առաջընթացի համար իրագործել մասնավոր և գիտության ոլորտների սերտ համագործակցությանը միտված ծրագրեր:
4. Թույլ չտալ իրեն սպառած իշխանություններին իրենց վերարտադրման նպաստավոր պայմաններ սեղծելու համար Սահմանադրական բարեփոխումների կեղծ օրակարգը իրականություն դարձնել, քանզի երկրում առաջացած խնդիրների պատճառը ոչ թե Սահմանադրությունն է, այլ անարդյունավետ կառավարումը:
«ԱՐՔԻՄԵԴ» նոր տեխնոլոգիաների ու «Հավատք և Գիտություն» Հասարակական Կազմակերպությունները իրենց պատրաստակամությունն են հայտնում Եռյակի նախաձեռնած համաժողովրդական շարժմանը միանալու և ի նպաստ շարժման հաղթանակի աշխատելու։
«ԱՐՔԻՄԵԴ» ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ
Հասարակական Կազմակերպության նախագահ ՝ Անդրանիկ Մամյան
«Հավատք և Գիտություն»
Հասարակական Կազմակերպության նախագահ ՝ Տեր-Ասատրյան Նորայր