Լրահոս

11.11.2014 17:16


Քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի միջև առողջապահության բնագավառում համագործակցության ընդլայնման ուղիները

Քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի միջև առողջապահության բնագավառում համագործակցության  ընդլայնման  ուղիները

Նոյեմբերի 11-ին Քուվեյթի առողջապահության նախարար, դոկտոր Ալի Սաադ Ալ-Օբեյդին ընդունեց Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին:

Կողմերը քննարկեցին Հայաստանի և Քուվեյթի միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության ընդլայնման ուղիները:

Դեսպան Չարչօղլյանը կարևորեց Հայաստանի և Քուվեյթի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը և նշեց, որ դա նոր լիցք կհաղորդի վերոնշյալ ոլորտում դրական առաջընթացի ապահովմանը:

Անդրադարձ կատարվեց մասնագետների փոխանակման և վերապատրաստման դասընթացների կազմակերպման հեռանկարներին:

Երկուստեք ընդգծվեց առողջապահության բնագավառում գիտական փոխգործակցություն ծավալելու, համատեղ գիտական համաժողովներ կազմակերպելու և դասախոսություններով հանդես գալու, ինչպես նաև տարաբնույթ հարցերի և խնդիրների շուրջ խորհրդատվական տեղեկատվություն փոխանակելու կարևորությունը:

Մինչ այդ, նոյեմբերի 10-ին դեսպան Չարչօղլյանը հանդիպում ունեցավ հայ-քուվեյթյան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ֆայսալ Ալ-Շայայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց խորհրդարանական գործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման հնարավորությունները:

Այս խորագրի վերջին նյութերը