Կարծիք

11.11.2014 16:10


Համաժողովրական շարժմանը միացավ «Հանուն Արդարության» հասարակական կազմակերպությունը

Համաժողովրական շարժմանը միացավ «Հանուն Արդարության» հասարակական կազմակերպությունը

Համաժողովրական շարժմանը միացավ «Հանուն Արդարության» հասարակական կազմակերպությունը: Ահա կազմակերպության արձագանքը իմ և Վահան Բաբայանի համագործակցության կոչին.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» հասարակական կազմակերպության քաղաքական խորհուրդը քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ երկրի իշխանությունները բռնազավթած ներկա ուժերը, իրենց վարած հակաժողովրդական ու նվաստացուցիչ ներքին քաղաքականությամբ, որը նաև իր արտացոլանքն է գտել վարվող արտաքին քաղաքականության ձախողումների մեջ, ցավոք երկիրը հասցրել են կործանման եզրին:
Կազմակերպության անդամները գտնում են, որ միակ փրկությունը` ելնելու օրհասական այս վիճակից, ամբողջական իշխանափոխությանը միանալու ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների եռյակի` ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», կազմակերպած համաժողովրդական շարժմանն ակտիվ մասնակցության ունենալու մեջ է:

Համոզված լինելով, որ նշված ուժերի առաջնորդությամբ հնարավոր է հասնել հաջողության ու իշխանությունը իրապես վերադարձնելուն իրական տիրոջը` ժողովրդին.
«ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» հասարակական կազմակերպության քաղաքական խորհուրդը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է.

. Համակողմանի աջակցություն ցուցաբերել համաժողովրդական շարժմանը,
. Ակտիվ մասնակցություն ունենալ համաժողովրդական շարժման կողմից անցկացվող միջոցառումների կազմակերպման աշխատանքներին,
. Պատրաստակամություն է հայտնում իրագործելու եռյակի բոլոր ծրագրերին ու նախաձեռնությունները…
«ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ»
ՀԿ քաղաքական խորհուրդ
ԱԺ ԲՀԿ պատգամավոր
Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը